Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Վարչապետի մոտ քննարկվել են ներպետական և միջմարզային ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պատասխանատուները մանրամասն անդրադարձել են ներպետական և միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերել են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին և այլն:

Քննարկման ընթացքում ներկայացվել են խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ և դիտարկումներ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Արդյունքում՝ խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն են արժանացել ուղևորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս բնագավառում մատուցվող ծառայությունների համար հստակ չափորոշիչների ներդրումը և պատասխանատուներին հանձնարարել ուղևորափոխադրումների ոլորտում ներկայում առկա վիճակի շուրջ իրականացնել մանրամասն վերլուծություններ, քննարկված յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ ներկայացնել գործողությունների ճանապարհային քարտեզ՝ քայլերի հստակ ժամանակացույցով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին