Չորեքշաբթի, 15. 01. 2025

spot_img

Մամուլի տեսություն. ՌԴ-ում հանձնարարվել է կանխատեսել Հայաստանի ներքաղաքական զարգացումների սցենարները

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետեւել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաեւ այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: 

Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին եւ, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ եւ եզրակացություններ անել: 

Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին