Հինգշաբթի, 19. 09. 2024

spot_img

Տեղի ունեցավ Անի Գալստյանի «INDEPENDENT WOMAN» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը

Փետրվարի 2-ի երեկոյան NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահ-գինետանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Անի Գալստյանի նկարների «INDEPENDENT WOMAN» խորագրով անհատական ցուցահանդես-վաճառքը։

Ցուցասրահում պատկերված են նկարչուհու վերջին  5 տարվա աշխատանքները` թվով 35-ը: Թեման կինն է` իր բոլոր թերություններով ու առավելություններով: Նկարչուհին ասում է` փորձել է հնարավորինս ներկայացնել կնոջն այնպես, ինչպես զգում է, ինչպես իր պատկերացումներում կա:

Ցուցահանդեսի նպատակն է օգնել կանանց ավելի ազատ ու անկախ լինել: Մերկ կնոջ նկարներում պատկերված է սերը, ազատությունն ու երևակայությունը: Ըստ նկարչուհու` կինը միայն երեխա ունենալու, տնային տնտեսուհի լինելու համար չէ լույս աշխարհ եկել: Կինը ավելի մեծ առաքելություն ունի: Կինը պետք է արվեստ ստեղծի ո տարածի: 

Անին հյուրերին դիմավորեց ժպիտով և մեկ գավաթ գինիով: Պատկերասրահը լեփ լեցուն էր: Ներկաները մեծ հետարքրությամբ էին ուսումնասիրում աշխատանքները: Գունային բազմազանությունն ու աշխատանքների յուրահատկությունը գրավում էր շատերին:

Նկարչուհին նշեց, որ շատ ուրախ է իր թվով երրորդ անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ օրվա դրական լիցքերից հետո, ստեղծագործելու նոր ավելի թարմ մտքեր կգան ու կդառնան կտավներ: Նկարչուհին բազում ծաղկեփնջերի հետ մեկտեղ հիացական ու գովեստի խոսքեր լսեց արվեստասեր հասարակության կողմից: Ինչը կարող է արվեստագետի համար կարևոր լինել, քան սպասվածից ավելի գեղեցիկ ու ստացված օր ունենալը, մարդկանց հիացական հայացքները ուղղված աշխատանքներին ու նոր գլուխգործոցներ ստեղծելու ոգեշնչումը, ասում է Անին: 

Նկարչուհի Անի Գալստյանի հետ Զրաթոնք օրաթերթի հարցազրույցը կարող եք կարդալ հետևյալ հղումով:

Նշենք, որ NOVA ARTS Gallery & Wine պատկերասրահ-գինետանը, որը գտնվում է Երևանի սրտում` Թումանյան 11 հասցեում, ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 12-ը: 

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

 

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին