Կիրակի, 10. 12. 2023

spot_img

Կատարուեց Հոգեհանգիստ Պաքւում Եւ Սումգայիթում Իրականացուած Հայերի Ջարդերի 30-րդ Տարելիցի Առիթով

Յունուարի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Ս. Գայիանէ վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը:

Իր քարոզում Հայր Սուրբը խօսեց օրուայ ընթերցուածքի խորհրդի շուրջ, նաեւ անդրադարձ կատարեց Պաքւում եւ Սումգայիթում 30 տարի առաջ հայութեան դէմ իրագործուած ոճրագործութեանը՝ ի մասնաւորի նշելով. «Յարութեան հաւատքով է ապրել եւ գոյատեւել մեր ժողովուրդը՝ ամէն անգամ փիւնիկի նման յառնելով մոխիրներից ու թշնամու վայրագութիւններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Պաքւում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանութիւնների թոյլտուութեամբ եւ աջակցութեամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպուած տեղահանութիւնն ու ջարդերը, շատերը զոհուեցին, իսկ փրկուածները՝ ունեզրկուեցին։ Անկասկած, ապագայում նման երեւոյթները բացառելու գրաւականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականութեան ամրապնդումը, միասնականութեան ոգու եւ համերաշխութեան զօրացումն ամէնքիս միջեւ` ի կատարումն մեր փայփայած նուիրական երազների ու իղձերի»:

Քարոզից յետոյ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, կատարուեց հոգեհանգստեան կարգ Պաքւում եւ Սումգայիթում իրականացուած ջարդերի 30-րդ տարելիցի առիթով: Հոգեւոր դասը եւ ներկայ հաւատաւոր ժողովուրդն աղօթք բարձրացրեցին առ Աստուած ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգու խաղաղութեան եւ հանգստութեան համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին