Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

Մամուլի տեսություն. 2985-ից ավելի գետ եւ 100-ից ավելի լիճ կա Սյունիքի տարածքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Տարիներ առաջ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստը ներկայացնելով, «ՀՀ»-ն ահազանգեց, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի: Հետո մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը: Շեշտեցինք, որ այդ կարգի պլանի ու դրա իրագործման անհրաժեշտություն միայն Արարատյան դաշտը չէ, որ ունի: Ջրավազանային բոլո՛ր տարածքները պետք է ունենան կառավարման պլաններ: Ախուրյանի ջրավազանային տարածքն էլ չանտեսվեց:

Ինչեւէ, ոլորտի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով, այն մեր ուշադրությունից դուրս չենք թողնում՝ պարբերաբար տարբեր խնդիրների անդրադառնալով: Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ է արվում. փորձեցինք ճշտել շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարի մամուլի քարտուղարի ժ/պ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արարատյան ու Ախուրյանի ջրավազանային կառավարման պլաններից զատ ունենք նաեւ Հարավային ջրավազանային կառավարման պլանը, Սեւանի եւ Հրազդանյան ջրավազանային կառավարման պլանները մշակման փուլում են։

Իսկ Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի պլան չունենք, եւ այս պահին դեռ չի էլ մշակվում: Հարավային տարածքը, որ 2985-ից ավելի գետեր եւ 100-ից ավելի փոքր լճեր ունի, խնդիրներից զերծ չէ…»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին