Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Աղոթք Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

Հունվարի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Բաքվում և Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:

 Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ աղոթեց ջարդերի զոհերի հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրեց նրանց հիշատակին կանգնեցված հուշարձան-խաչքարներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին