Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Սահմանամերձ գյուղերի փոքրիկները` նախագահի նստավայրում

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 24-ին հյուրընկալվել էին ՀՀ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար համայնքների, ինչպես նաև Գյումրու Շալե կենտրոնի երեխաները: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փոքրիկներին իր նստավայր էր հրավիրել Տավուշի և Շիրակի մարզեր կատարած աշխատանքային այցի ժամանակ, որպեսզի նրանք մասնակցեին ամանորյա տոնական միջոցառմանը և միասին նշեն գալիք Ամանորը: 

Նախագահական նստավայրում փոքրիկ հյուրերի համար կազմակերպվել էր տոնական շոու-ծրագիր` տարբեր խաղային համարներով: Երեխաներին ողջունեց և բարեմաղթանքներ հղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա տիկին Նունե Սարգսյանը, ինչից հետո նրանք միասին վառեցին նստավայրի տոնածառի լույսերը: «Սահմանամերձ համայնքների երեխաները շատ ակտիվ են, ուղղակի նրանց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ իրենք էլ կարող են հրավիրել Երևանում ապրող երեխաներին իրենց կազմակերպած տոնախմբություններին»,- նշեց Արմեն Սարգսյանը և հավելեց, որ ինքը միշտ դրական լիցքեր է ստանում ցանկացած երեխայից` անկախ նրանից՝ իր թոռներն են թե ոչ: 

Նախագահի տիկինն էլ ասաց, որ երեխաներն իր համար փոքրիկ տիեզերք են՝ պարուրված դրական լիցքերով: «Ես տպավորված եմ այս երեխաներով, նրանք բոլորովին ամաչկոտ չեն, զրուցեցին մեզ հետ, պարում էին, ակտիվ էին»,- նշեց Նունե Սարգսյանը: Երեխաները, բացի նախագահական նստավայրում հյուրընկալվելը, հնարավորություն են ունեցել մուլտֆիլմ դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, զբոսնել մայրաքաղաքում և ամանորյա նվերներ ստանալ Ձմեռ պապից: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին