Շաբաթ, 24. 02. 2024

spot_img

Մամուլի տեսություն. Երևանում կանցկացվի Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

«Հրապարակ» թերթը գրում է. 

Մինչեւ տարեվերջ Երեւանում կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող  զարգացումներն են։

Հիշեցնենք․ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։ 

Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձեւաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին