Շաբաթ, 05. 10. 2024

spot_img

Աննա Հակոբյանը և ՌԴ դեսպանը Արյունաբանական կենտրոնում շնորհավորել են բուժվող երեխաների ամանորը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանի տիկնոջ՝ Թամարա Կոպիրկինայի, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ այցելել է Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը և դեսպանը շնորհավորել են արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների գալիք ամանորը: Հյուրերը փոքրիկների հետ միասին դիտել են ամանորյա գեղեցիկ ներկայացում, այնուհետև հանդիսավոր կերպով վառել հիվանդանոցի բակում տեղադրված տոնածառի լույսերը: Միջոցառման ընթացքում փոքրիկներին է այցելել Ձմեռ պապն ու երեխաներին հանձնել ամանորյա նվերները:

Ամանորյա միջոցառումը «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպության ղեկավարության համատեղ նախաձեռնությունն է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին