Երկուշաբթի, 22. 04. 2024

spot_img

Մամուլի տեսություն. Կոմիտասի երգը եւ կաթողիկոսի արցունքները

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«…Էջմիածնում որբուկ Սողոմոնին ներկայացնում են Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ IV-ին:  Կաթողիկոսը հայերենով հարց է տալիս մանկանը: Տղան պատասխանում է թուրքերենով:

-Ինչու՞ ես ուրեմն եկել այստեղ:

-Հայերեն սովորելու համա՞ր է, որ ինձ բերել ես տվել Էջմիածին,-հարցնում է Կոմիտասը:

-Ուրեմն, ի՞նչ կարող ես դու անել:

-Ես կարող եմ երգել:

«Երեխան երգում է. նա երգում է մի շարական, որ սովորել էր իր մոր ծնկներին նստած. արցունքները գլորվում են օգոստոսափառ ծերունու աչքերից: Նա հանձնարարում է, որ ավագ դասարանների աշակերտները շտապ զբաղվեն տղային հայերեն սովորեցնելու խնդրով: Կոմիտասը շատ արագ յուրացնում է հայերենը եւ սկսում է փայլել բոլոր առարկաների գծով, սակայն նրան հատկապես ձգում է երաժշտությունը»,- ներկայացնում է գրականագետ Աելիտա Դոլուխանյանը՝ նշելով, որ Վարդապետը բարձրագույն երաժշտական կրթություն է ստանում Բեռլինում, ուր ջանադիր սովորում է օր ու գիշեր:

Վերադառնալով Էջմիածին՝ նշանակվում է վանքի երաժշտապետ ու ճեմարանի երգեցողության պրոֆեսոր: Աշխատանքից ազատ ժամերին նա շրջում է ժողովրդի մեջ եւ սովորում նրանց երգերից: Ճեմարանում Կոմիտասի մանկավարժական գործունեությունը տեւել է 13 տարի: Ա. Դոլուխանյանի խոսքով՝ Կոմիտասի հեղինակությունն օրեցօր մեծանում էր: Նա համերգներով հանդես է գալիս Կահիրեում, Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում: Կոմիտասին հատուկ հռչակ են բերում 1906 եւ 1907 թթ. Փարիզում երգչախմբային փառատոների ժամանակ ունեցած ելույթները»…

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին