Կիրակի, 20. 04. 2025

spot_img

Աշխարհի ամենածեր ամուսնական զույգը նշել Է հարսանիքի 80-րդ տարեդարձը

Աշխարհում ամենածեր ամուսնական զույգը՝ ԱՄՆ-ի բնակիչներ 106-ամյա Ջոն եւ 105-ամյա Շառլոտա Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-րդ տարեդարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը: Տարեդարձի առթիվ Ջոնը Շառլոտային զբոսանքի Է տարել 1920 թվականի թողարկման ավտոմեքենայով եւ նրան ծաղկեփունջ Է նվիրել՝ կրկնելով իրենց առաջին ժամադրության իրադարձությունները: Ամուսիններն այդ հիշարժան օրը նշել են ընտանիքի եւ մերձավորների շրջապատում՝ դիտելով այդ տարիների ընթացքում զույգի լուսանկարների սլայդ-շոուն:

Ապագա ամուսինները ծանոթացել են 1934 թվականին Տեխասի համալսարանում եւ ամուսնացել 1939 թվականին: Հենդերսոններին ներառել են Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր ամուսնական զույգ: «Նրանք հիանալի զույգ են եւ շատ երջանիկ մարդկանց օրինակ հարաբերություններում. նրանք ուրախ են լինել կողք-կողքի, միասին ճանապարհորդել եւ պարզապես ապրել»,-հայտարարել Է ամուսինների թոռը՝ Ջեյսոն Ֆրին:

Հեռուստաալիքը նշում Է, որ ամուսիններն ամուր առողջություն ունեն, եւ նրանք ասում են, որ երկարակեցության եւ երջանիկ ամուսնության գաղտնիքը համեստ կյանքի եւ փոխադարձ սիրո մեջ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին