Երեքշաբթի, 25. 06. 2024

spot_img

Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը կրակել է ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն»,-հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին