Շաբաթ, 05. 07. 2025

spot_img

Բակո Սահակյանը մասնակցել է Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին Բերձոր քաղաքում մասնակցել է Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ շրջաններում առողջապահական ժամանակակից ցանցի ընդլայնումն ու արդիականացումը պետության սոցիալ-տնտեսական կարեւոր առաջադրանքներից է, եւ այս ուղղությամբ աշխատանքները լինելու են հետեւողական:

Նույն օրը հիվանդանոցի բակում բացվել է ԼՂՀ վաստակավոր բժիշկ Ա. Բունիաթյանի կիսանդրին: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել անվանի բժշկի ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման գործում՝ նշելով, որ նրա հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

Միջոցառմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին