spot_img

Հայաստանը հաջողություններ է գրանցել «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխությունում

Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ իրականացվող Եվրոպական մշակութային ժառանգության «Եվրոպա Նոստրա»  մրցանակաբաշխությունում Հայաստանից  հաղթել է երկու նախագիծ` ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը` «Կրթություն» անվանակարգում և «Սոլակ-1» հնագիտական հետազոտությունների արշավախումբը` «Հետազոտություն» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ այդ հաղթանակները մեր ամբողջ պետության նվաճումներն են: «Ահռելի հնարավորություններ ու մեծ պոտենցիալ ունի Հայաստանն իր քաղաքակրթական դիրքն ու հեղինակությունը վերականգնելու համար: Թե՛ նոր տեխնոլոգիական մոտեցումները կրթության ոլորտում, թե՛ հնագիտությունը, գիտության, մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերը շատ հարուստ են, պարզապես մենք վախվորած ենք ու դանդաղում ենք արդարացիորեն մեզ ներկայացնելու գործում»,-նշեց Խաչատուրյանն ու հավելեց` վստահ է, որ կարողանում ենք վերարժևորել մեզ ու առաջ գնալ:

ԹՈՒՄՈ-ի ծրագրերի ղեկավար Մարալ Մկրտչյանը, ներկայացնելով իրենց ծրագիրը, տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է, ինչ այն սկսել են և նպաստում եմ Հայաստանի մշակութային ժառանգության շարունակությանը: «Այդ ծրագիրը 16-27 տարեկան ուսանողների համար է: Նպատակը հարթակ ստեղծելն է, որտեղ դիզայներներն ու արհեստավորները կկարողանան աշխատել միջազգային մասնագետների հետ` ստեղծելով նորարարական իրեր ու զարգացնելով հայկական արհեստները»,-պատմեց նա:

«Սոլակ-1» հնագիտական հետազոտությունների արշավախմբի ղեկավար Արթուր Պետրոսյանն էլ ասաց, որ մրցանակն իրենց հեշտ չի տրվել: Նրա խոսքով` այն հաստատեց, թե հնագիտական բնագավառում ինչքան ճիշտ են աշխատում: Մրցանակով արշավախումբը նոր նշաձող է սահմանել, որը կարող է գերազանցել:

Ընդգծենք, որ Եվրոպա Նոստրայի՝ Եվրոպական նյութական և ոչ նյութական ժառանգության «7 ամենավտանգվածները»  2020 թվականի ցանկում առաջադրվել են և առաջին փուլում հաստատվել են Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը՝ որպես հայ ավանդական գինեգործության մեթոդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին