Երեքշաբթի, 08. 10. 2024

spot_img

Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը Իւրօրինակ Կամուրջ Է Հայաստանի Եւ Հնդկաստանի Միջեւ. Գարեգին Բ. ԿաթողիկոսԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

3 Դեկտեմբերին Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ ընդունեց Հայաստանի մէջ Հնդկաստանի դեսպան Քիշան Տան Տեւալին:

Ողջունելով դեսպանը՝ Գարեգին Բ. անդրադարձաւ երկու ժողովուրդներու բարեկամական պատ-մական յարաբերութիւններուն՝ ընդգծելով, որ այս մէկուն լաւագոյն վկայութիւնը Հնդկաստանի մէջ առկայ հայկական եկեղեցիներն են եւ, թէեւ փոքրաթիւ, սակայն աշխոյժ հայ համայնքը: Ամենայն հայոց կաթողիկոսը մեծապէս կարեւորեց նաեւ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի գործունէութիւնը եւ առաքելութիւնը՝ նշելով, որ անիկա իւրօրինակ կամուրջ է երկու երկիրներուն միջեւ յարաբերութիւններու սերտացման առումով։ Ան նաեւ գնահատեց բոլոր այն ջանքերը, զորս երկու երկիրները գործադրած են տարբեր ոլորտներու մէջ համագործակցութեան ընդլայնման նպատակով:

Դեսպանը իր խօսքին մէջ անդրադարձ կատարեց Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ձեւաւորուած պատմական առնչութիւններուն, Հնդկաստանի մէջ հայերու պատմական ներկայութեան եւ անոնց ձգած ազդեցութեան, յատկապէս՝ Հնդկաստանի կրթական ոլորտին վրայ, որ կը շարունակուի մինչ այսօր: Ան խօսեցաւ նաեւ հայ-հնդկական քաղաքական յարաբերութիւններուն եւ յառաջիկայ ծրագիրներուն մասին։

Զրոյցին ընթացքին վեհափառը հետաքրքրուեցաւ Հայաստանի մէջ հնդկական համայնքին կեանքով, մասնաւորաբար Հայաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններուն մէջ ուսանող հնդիկ երիտասարդներով: Անդրադարձ կատարուեցաւ դեսպանատան կողմէ Հայաստանի մէջ իրականացուող տարբեր ծրագիրներու, ինչպէս նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի եւ Կալկաթայի Սուրբ Նազարէթ եկեղեցւոյ վարչութեան նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ, Կալկաթայի մէջ իրականացուող հայրենիքի պաշտպանութեան համար ռազմական գործողութիւններուն ընթացքին հաշմանդամ դարձած զինուորականները կեղծ անդամներով օժտելու եւ բուժելու ծրագիրին։

Դեկտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

 Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրա լավագույն վկայությունը Հնդկաստանում առկա հայկական եկեղեցիներն են և, թեև թվաքանակով փոքր, սակայն ակտիվ հայ համայնքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը և առաքելությունը՝ նշելով, որ այն յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործընթացում: Նորին Սրբությունը նաև գնահատեց բոլոր այն ջանքերը, որ երկու երկրների կողմից գործադրվում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

 Դեսպանն իր խոսքում անդրադարձ կատարեց Հնդկաստանի և Հայաստանի միջև ձևավորված պատմական առնչություններին, հայերի պատմական ներկայությանը Հնդկաստանում և նրանց թողած ազդեցությանը հատկապես Հնդկաստանի կրթական ոլորտի վրա, որը շարունակվում է մինչ այսօր:  Նա խոսեց նաև հայ-հնդկական քաղաքական հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին։

 Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանից հետաքրքրվեց Հայաստանում հնդկական համայնքի կյանքով, մասնավորապես ՀՀ բուհերում ուսանող հնդիկ երիտասարդներով: Անդրադարձ կատարվեց դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերին, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ Կալկաթայում իրականացվող  հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորականների վերջույթների պրոթեզավորման և բուժման ծրագրին:

Վերջում Հայոց Հովվապետը դեսպանում մաղթեց արդյունաշատ առաքելություն Հայաստանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին