Երեքշաբթի, 01. 07. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Իշխանությունները անհանգստացած են. որոշել են համախմբել «իրենց դաշտում» գործող ուժերին

«Փաստ» թերթը գրում է.

Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, անհանգստացած լինելով ներկայումս քաղաքական դաշտում տեղի ունեցող ակտիվ գործընթացներից ու վերադասավորումներից, ձեռնամուխ են եղել նոր մարտավարության։

Տեղեկություններ կան, որ առաջիկայում, ի հակակշիռ ընդհանուր ընդդիմադիր ճամբարում նկատվող ակտիվ զարգացումների ու մասնավորաբար «Վերնատուն» հասարակական և քաղաքական ակումբի և այլ նոր ուժերի հայտնվելու, ինչպես նաև հաշվի առնելով իշխանությունների՝ գնալով ավելի ու ավելի նվազող վարկանիշը, վերջիններիս կողմից որոշում է կայացվել «իրենց դաշտում» գործող ուժերի շրջանում որոշակի քաղաքական մոբիլիզացիա սկսել։

Թերթի աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է, որ իշխանության մերձակա և սատելիտ հասարակական ու քաղաքական շրջանակները կներառվեն այս համախմբման մեջ։

Իշխանությունների հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց հետո ներկայումս հիշյալ շրջանակի ներկայացուցիչները լծվել են այս թեման «ռասկրուտկա» անելու գործին և տարբեր հարցազրույցներում ու քննարկումների ժամանակ առաջ են քաշում կոնսոլիդացիայի գաղափարը։

Ավելին՝ որոշ պատգամավորներ իրենց հռետորաբանության մեջ արդեն ակնարկում են իշխանությանը սատարելու և նրա շուրջ լայն համախմբում իրականացնելու գաղափարը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին