Հինգշաբթի, 25. 07. 2024

spot_img

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանն իններորդ տեղը զբաղեցրեց

«Մանկական Եվրատեսիլ 2019» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող երգչուհի Վիկի Գաբորը «Superhero» երգով:

Հայաստանի պատվիրակ 13-ամյա Կարինա Իգնատյանը, որը կատարեց «Colours Of Your Dream» երգը, ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը: Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 8 միավոր ստացավ Ավստրիալիայից, 5-ական միավոր՝ Ֆրանսիայից և Ղազախստանից, 10-ը Ռուսաստանից, 6-ական միավոր՝ Հյուսիսային Մակեդոնիայից և Ալբանիայից,  7-ական միավոր՝ Իսպանիայից և Վրաստանից, 3-ական միավոր Բելառուսից և Լեհաստանից, 2 ձայն՝ Մալթայից, 4-ական միավոր՝ Ուկրաինայից ու Պորտուգալիայից։

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Նիդերլանդներին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը վաստակեց 115 միավոր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին