Հինգշաբթի, 15. 05. 2025

spot_img

Մամուլի տեսություն. Խնդիր է դրված ռուսական հեռուստաալիքները հանրությանը ներկայացնել «անվստահություն» և «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արևմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։

Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ռուսական հեռուստաընկերությունների հարցն այն աստիճան է հետաքրքրում արևմտյան սեկտորին, որ մասնավորաբար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատվիրել են իրականացնել ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրության տվյալներ։ 

Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում բնակչության 35,7 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների համապատասխանաբար 6,1 և 5,1 տոկոսը նախընտրում է ռուսական РТР և «1-ին ալիք» հեռուստաընկերությունները։ 

Այս ցուցանիշն ինքնին արտառոց չէ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիր է դրված, որպեսզի ռուսական հեռուստաալիքները հանրության շրջանում ներկայացվեն որպես «անվստահություն» և «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ։ 

Ըստ լուրերի, ռուսական ալիքների հարցը ներկայումս գտնվում է ՀՀ գործող իշխանությունների օրակարգում, սակայն խնդիրը «լուծելու» ուղիները դեռևս չեն գտնվում, որպեսզի հնարավոր լինի գոհացնել թե՛ արևմտյան գործընկերներին, թե՛ ռուսներին: 

Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին