Չորեքշաբթի, 19. 06. 2024

spot_img

Հայաստանը դարձել էր ինովացիոն աշխարհի կենտրոնը. Երևանում կայացավ Գլոբալ ինովացիոն ֆորումըGlobal Innovation Forum set Armenia in the innovation map of the world

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում կայացավ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence) ` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառումը:

GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:

GIF19: Transforming Intelligence-ը մեկնարկեց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ Ըստ Օրուջյանի. «Տեխնոլգոիական դարաշրջանում մենք բոլորովին այլ ակնոցներով ենք նայում մեզ. ոչ թե մենք այն ենք, ինչ որ ենք, այլ թե ինչ ենք ցանկանում լինել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կքննարկենք այն համակարգը, որը մարդկությունը ստեղծել է հազարամյակների փոխգործակցության միջոցով: Եվ, ինչպե՞ս է այժմ այդ ֆիզիկական և սոցիալական կառուցվածքը փոխվում, երբ դուք կիրառում եք արհեստական բանականություն: Ինչպե՞ս բարելավել մեր մարմինները գենոմիկայի, գենետիկայի և ընդհանրապես կենսատեխնոլոգիայի նոր բացահայտումներով»։

Այնուհետև GIF19. Transforming Intelligence ֆորումի հյուրերին ողջունեց գործարար և բարերար, FAST հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, իր խոսքում մեկնաբանեց Ավրորա ֆորումի շրջանակներում տարատեսակ միջոցառումների անցկացումը. «Այսօր աշխարհն ականատես է լինում շրջադարձային փոփոխությունների: Մարդիկ այլևս չեն մտածում միայն գումար աշխատելու կամ կարիերայի մասին: Հիմա մեզ համար կարևոր է նաև կյանքի իմաստը, որը հնարավոր է բացահայտել պրոֆեսոինալ և անձնական աճի համար նախադրյալներ ստեղծող միջավայրում: Այդ պատճառով էլ գործընկերներիս հետ միասին փորձում ենք Հայաստանում այնպիսի էկոհամակարգ ստեղծել, որը գրավիչ կլինի ոչ միայն հայերի, այլ նաև այլազգիների համար: Մենք ցանկանում ենք, որ այստեղ գան նրանք,ովքեր Հայաստանը կհամարեն յուրահատուկ վայր, ուր կարելի է երջանիկ կյանք վարել և մասնագիտական աճ ունենալ»։

FAST հիմնադրամի համահիմնադիր, խորհդի անդամ Նուբար Աֆեյանն ելույթ ունեցավ հեռանկարային զրույց ձևաչափով «Արհեստական բանականության մեծացող արժեքը» թեմայով: Ողջունելով ֆորումի մասնակիցներին և հյուրերին՝ նա նշեց .«Չափազանց ուրախ ենք  Գլոբալ ինովացիոն ֆորումը կրկին հյուրընկալել Հայաստանում: Վերջին 20 տարիների ընթացքում իմ և ընկերներիս գործունեությունն ուղղված էր Հայաստանի զարգացմանը, և այն, ինչի ականատես ենք լինում այսօր, անչափ ոգևորիչ է: Մեր ներդրած ջանքերը տալիս են իրենց պտուղները: Ոգևորված ենք, որ հյուրեր ունենք ամբողջ աշխարհից. նրանք կսովորեն մեր փորձից, իսկ մենք`նրանցից: Սա գուցե փոքրիկ քայլ է, սակայն մեծ նշանակություն ունի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար»։

Բացման հանդիսավոր արարողությունն իր ելույթով ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես եկավ կառավարության հավակնոտ նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ. «Ես ցանկանում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:

 

Հիշեցնենք, որ GIF19-ի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր այդ օրերի ընթացքում գիտական, տեխնոլոգիական և գործարար ինդուստրիալ դիտանկյուններից քննարկում են տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա։ 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: FAST-ի նպատակն է հայ և միջազգային գիտական համայնքի ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացումն ու միավորումը։ FAST-ի գործունեության հիմնական ուղղությունները հետևյալներն են․ տվյալագիտություն և արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտաշինություն:

 

In October, Armenia became the innovation hub of the world. More than 90 scientistsand and 1000 participants from 20 countries took part in the Global Innovation Forum called “Transforming Intelligence” which was held from the 16th to the 18th of October 2019, and was organized by the Foundation of Armenian Science and Technology (FAST).

The GIF19: Transforming Intelligence forum was started by founding CEO of FAST foundation member, Armen Orujian. He mentioned. “We used to look at the human being through the lenses of – «I am what I am.» In the era of technology, we look at us the lenses of, «I am what I want to be.» It is not an out of body desire, rather it is fate that is controlled by the species itself. And, how now that physical and social construct changes when you apply Artificial Intelligence. How do we improve our bodies with new discoveries in genomics, genetics, and biotechnology in general?»

GIF acts as a platform to bridge academia, industry, governments, policymakers, international organizations and financial institutions assembling the brightest minds and executives from diverse worlds to shape the future of scientific and technological transformation.

The second Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence” was set to explore the impact of AI on science and society from the scientific, technological and industrial perspectives. At GIF19 leading scientists and thought leaders were engaged in academic discussions, and visionary debates shared their expertise and research findings. The GIF19 was held in the atmosphere of futurism enlivened with an immersive experience.

The co-founder and the member of the board of FAST Ruben Vardanyan in his speech mentioned. “We believe strongly that the world is changing. And the world is changing the way in which we will see very important transformations. The human being is not not based on how much money he or she earns or what is their professional development. The meaning of life is now superceding this. The meaning of life will become clear or at least you can get some answers only if you live in an ecosystem which allows you to professionally and personally develop yourself. So, with my partners, we are trying to create an ecosystem in Armenia which could be attractive not only to Armenians in Armenia but also Armenians who live abroad, non-Armenians who come to Armenia who feel that Armenia is a unique place where they can self-develop, and be happy”.

The co-founder and member of the board of FAST, Nubar Afeyan emphasized. ‘’We happen to be in Armenia, which is a special privilege because the promise of progress is very encouraging. Only by bringing people from all over the world, so they can learn from our experience, and we can learn from their experience. We live in a world where we are meant to be reasonable, where are meant to be logical, where we are meant to be highly knowledgeable. And yet if you ask yourself the question of why there should be the extraordinary results coming from the reasonable people doing reasonable things that’s a difficult question to answer. Reasonable states are very gradual and implemental, and we think that change in the world happens through unexpected huge leaps. And the people who make these leaps, many in the room hopefully today are completely unreasonable’’.

The speakers of the forum are the representatives of Google DeepMind, Google Brain, Facebook AI, Microsoft, Flagship Pioneering organizations, ABBYY company groups, scientists and professors from Universities of Alabama, Harvard, Stanford, Berkeley and Edinburgh, University of California, Massachusetts Institute of Technology, founders of leading Silicon Valley startups.

Dr Alex Graves Research Scientist of Google DeepMind UK mentioned. “The idea that you could talk to your computer and interact like that. I think certainly these technologies can help people with disabilities.”

The prime minister of the Republic of Armenia also took part in the Global Innovation Forum where he made an important announcement. “I want to make a statement that relates to the very initial and traditional thinking. Before making this statement, I would like to invite the Minister of Environment of the Republic of Armenia Eric Grigoryan and the founding director of FAST Armen Orujyan to the stage.

The statement is as follows: our government has developed a very ambitious plan that should reach its peak on October 10, 2020. On this day, we plan to plant 10 million trees in the Republic of Armenia on the 10th day of the 10th month, which will symbolize the unity of 10 million Armenians around Armenian statehood, the Republic of Armenia and the Republic of Armenia. Thank you.”

The Foundation for Armenian Science and Technology (FAST) was established in 2017 and aims at producing an ecosystem that drives technological innovation and scientific advancement in Armenia and beyond.

FAST prioritizes the work of scientists, technologists and entrepreneurs working at the cutting edge of today’s most in-demand disciplines:

 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին