Հինգշաբթի, 27. 03. 2025

spot_img

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանըPashinyan together with spouse attends closing ceremony of Yerevan Jazz Fest 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 1-ին ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի Եղիազարյանը։

Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին են նվիրել փառատոնի պաստառը՝ այսօրվա երեկոյին ելույթ ունեցած երաժիշտների ստորագրությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և այսօրվա գեղեցիկ համերգի համար:

«Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնը մեկնարկել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր, բաս-կիթառահար Սթենլի Քլարքի խմբի համերգով: Փառատոնին մասնակցել են հայ և արտասահմանցի նշանավոր ջազ երաժիշտներ:

 Prime Minister of Armenia Nikol Pashinyan together with spouse Anna Hakobyan on November 1 attended the closing ceremony of the Yerevan Jazz Fest 2019 annual international festival, the PM’s Office told Armenpress.

The PM and his spouse attended the final concert of the festival during which the first animation movie about the Armenian jazz was screened. Famous musicians Vahagn Hayrapetyan, Hrant Stuard, John Marshal and Lucy Yeghiazaryan performed during the concert.

At the end of the concert the festival organizers handed over the poster of the festival to the PM. Pashinyan thanked the organizers for holding the festival at a high level, as well as for today’s amazing concert.

The Yerevan Jazz Fest is being held in Armenia since 2015.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին