Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը:
«Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները զարդարում են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան: Դրանք այնտեղ ցուցադրված կլինեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,- գրել է Խեմչյանը: Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»:
Ինչպես փոխանցում է Sortiraparis-ը` ցուցահանդեսի կազմակերպիչներից Ռեմի Մակինադիդջանայի խոսքով` ցուցադրությունը կոչված է դառնալ Փարիզի մշակույթի նոր էջի խորհրդանիշ: Այն բաց ցուցադրություն է, որը հնարավորություն է տալիս կոտրելու արդի մշակույթի վերաբերյալ կարծրատիպը, որը հաճախ համարվում է անհասանելի:
Պողոտայում բաց երկնքի տակ ներկայացված է 50 աշխատանք:
The sculpture of a candy with the colors of the Armenian flag has been placed on the Avenue George V of Paris for a month, diplomat of the Armenian Embassy in France Hayk Khemchyan said on Facebook, posting a respective photo.
“Laurence Jenkell’s works adorn the famous Avenue George V of Paris. They will be displayed on the Avenue until November 14”, Khemchyan said. The author of the sculpture called it ‘Candy: The Armenian Flag’.
50 works are presented on the Avenue. It’s an open-air exhibition aimed at becoming a symbol of the new page of the Paris culture.