Երեքշաբթի, 22. 04. 2025

spot_img

Արցախի պետական նախարարը հանդիպել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի նախագահ,  ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան  Մնացականյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական նախարարը կարևորել է փոխգործողության հուշագրի առկայությունը, որից բխող միջոցառումների ծրագիրը նոր է հաստատվել: Համագործակցությունը ծավալվելու է ազգային հաշիվների, տնային տնտեսությունների հետազոտությունների և մի շարք այլ ուղղություններով:

Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ վիճակագրությունը առանձնահատուկ բնագավառներ ունի և, ըստ այդմ, անհրաժեշտություն կա խորացնել աշխատանքների մասնագիտացումն ու համապատասխան ծառայությունների միջև համագործակցությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին