Երեքշաբթի, 28. 05. 2024

spot_img

Դասախօսութիւն. Հայաստան Ծառատունկի Ծրագիր (լուսանկարներ)

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Քրեսենթա Հովիտի Հայց. առաքելական եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախումբը, Կիրակի, 14 Յուլիս 2019, կէսօրից յետոյ ժամը 1-ին, յաւարտ սուրբ պատարագի կազմակերպած է՝ «Հայաստան Ծառատունկի Ծրագրի 25-ամեակի տօ-նակատարութիւն» դասախօսութիւնը, Առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէը Ղազարեան» սրահի մէջ (6250 Honolulu Avenue, La Crescenta, CA 91214): Օրուան դասախօսներն են Անահիտ Ղարիբեան եւ Սառա Հէյզ:

Հայաստանի Ծառատունկի Ծրագիրը՝ Armenia Tree Project (ATP), հիմնուած է Վուպըրն (Wobern) եւ Երեւանում, իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի ամլացուած եւ անտառազուրկ տարածքներում եւ ձգտում աջակցութիւն բերելու իր անտառավերականգման առաքելութեամբ:

1994 թուականից իվեր Հայաստան Ծառատունկի Ծրագիրը մեծաքայլ յաջողութիւնների է հասել մեղմացնելու անտառապատումը կենսաբանօրէն բազմազան եւ վտանգուած Կովկասեան շրջանում: Աւելի քան 5,700,000 ծառ է տնկուել եւ վերականգնուել եւ հարիւրաւոր նոր աշխատատեղեր են ստեղծուել:

Կազմակերպութեան նպատակն է աջակցել հայ ժողովրդին օգտագործելու ծառերը, որոնց միջոցով կը բարելաւուի ժողովրդի կենսամակարդակը եւ միեւնոյն ժամանակ պաշտպանելով համաշխարհային շրջակայ միջավայրը:

Անահիտ Ղարիբեանը եղել է Հայաստան Ծառատունկի Ծրագրի հետ այդ կազմակերպութեան հիմնադրման 1994 թուականից ի վեր: 16 տարիներ շարունակ նա եղել է այս հաստատութեան Համայնքային Ծառատունկ Ծրագրի տնօրէնը: Իր ջանքերի շնորհիւ էր որ Համայնքային Ծառատունկ Ծրագիրը տնկել եւ վերակենդանացրել է 1,026,857 ծառ Հայաստանի եւ Արցախի 842 համայնքներում: 2007 թուականին Անահիտ Ղարիբեանը այցելել է Լիբանան եւ Պէյրութի Ամերիկեան Համալսարանում օժանդակել հաստատելու այնտեղի Ծառատունկ Ծրագրի աշխատանքները:

2010 թուականին Անահիտը տեղափոխուել է Միացեալ Նահանգներ շարունակելու համար իր աշխատանքը որպէս Հայաստան Ծառատունկ Ծրագրի արեւմտեան շրջանի համայնքային տնօրէն (Community Outreach Manager): Նա նոյնպէս նպաստում է կամուրջներ (Building Bridges) ստեղծել իր պատկանած կազմակերպութեան եւ Քալիֆորնիոյ մէջ ուսանող աւելի քան 70 դպրոցներում յաճախող հայ աշակերտութեան միջեւ:

Սառա Հէյզը ստեղծել է իր կապը Հայաստանի հետ երբ 2005-2007 թուականների ընթացքում նա կամաւոր ծառայել է որպէս բնապահպանման կրթութեան ԱՄՆ խաղաղութեան բանակի կամաւոր Սիսիանում: Իր ծառայութեան տարիների ընթացքին նա ապահոված է դրամաշնորհ Միացեալ Նահանգների միջազգային զարգացման գործակալութեան (USAID) կողմից եւ աշակերտութեան օժանդակութեամբ տնկել ծառեր Հայաստանում:

Ապա իր երկու տարուայ ծառայութիւնը աւարտելով խաղաղութեան բանակի ծառայութիւնից, Սառան տեղափոխուել  է Բոստոն, որտեղ նա սկսեց աշխատել Հայաստան Ծառատունկ Ծրագրի հետ եւ այժմ նա կազմակերպութեան արեւմտեան շրջանի գործողութիւնների տնօրէնն է Լոս Անճելըսում: 2007 թուականից սկսեալ Սառան տնօրինել է «Կառուցել կամուրջներ» (Building Bridges) ծրագիրը:

Հրաւիրուած են բոլորը ներկայ գտնուելու եկեղեցւոյ սուրբ պատարագին եւ ապա ունկնդրելու Հայաստան Ծառատունկի Ծրագրի 25-ամեակի տօնակատարութեան դասախօսութիւնը: Մուտքը ազատ է:

 

ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՍ

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին