Երեքշաբթի, 17. 03. 2026

spot_img

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարություն կարվի առաջիկայում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մանրամասների` օրվա, տեղի մասին հայտարարություն կարվի շատ շուտով. կողմերն այն կանեն միաժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մնացականյանը` անդրադառնալով հարցին, թե երբ է սպասվում հանդիպում:

«Մենք գործում ենք բաց, թափանցիկ ու պարզ: Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը: Կարող եմ ասել, որ մոտենում է այն օր, որ այդ հայտարարությունը արվի»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ նախընտրում եմ հարգել բոլոր կողմերին` բանակցող մյուս կողմին և համանախագահներին և պայմանավորվածությանը հավատարիմ լինել: Մոտենում է այն պահը, երբ այդ մասին հայտարարությունը կարվի:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ նման հարց այս պահին չկա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին