Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Յագլանդը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է ԵԽ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽ պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հայաստանում:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն երկրի Սահմանադրության, համապատասխան միջազգային չափորոշիչների և Հայաստանի պարտականությունների՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր:

«Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին: Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին»,- ասվում է ԵԽ հայտարարության մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին