Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին քննարկվելու են կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ժամեր անց նախարարը մեկնելու է Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցերը, այդ թվում հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը»,- ասաց Նաղդալյանը:

Նոյեմբերի 2-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքականանվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին