Ուրբաթ, 14. 02. 2025

spot_img

ՀՀ վարչապետն անդրադարձել է Արցախի ներկա և նախկին նախագահների՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակին: Հրավիրված մամուլի ասուլիսում նա, հիշատակելով գլխավոր դատախազի արձագանքը, նշեց, որ գործը գլխավոր դատախազի տիրույթում չէ և նման դեպքում Արցախի նախագահի իրավախորհրդատուները պետք է ճիշտ խորհուրդներ տային:

«Եթե նույնիսկ գլխավոր դատախազն ուզենա, ապա նա չի էլ կարող: Հետևաբար, ճիշտ չէ դիմում ուղարկել մի տեղ, որը հասցեատերը չէ: Ինչ վերաբերում է նամակին, ապա մարդկային առումով ես կարող եմ հասկանալ, որովհետև ենթադրում եմ ընկերական հարաբերություններ կան, բայց, այնուամենայնիվ, հարցեր ծագում են: Օրինակ, հիմա բանտում է նաև Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ինչո՞ւ միջնորդության մեջ իր համար էլ չեն խնդրել: Եթե սկզբունքն ենք պահում, ապա այս դեպքում էլ գործ ունենք Արցախի հերոսի հետ: Եթե ոմանց թվում է, որ Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքն ավելի ծանր է, քան Ռոբերտ Քոչարյանինը, ապա չարաչար սխալվում է: Հետևաբար, պետք է հասկանալ, թե ինչ սկզբունք է գործում: Չի կարող այնպիսի բան լինել, որ իմ ընկերներն օրենքից վեր լինեն: Եթե իմ ընկերներն օրենքից վեր չեն, ուրեմն ուրիշ որևէ մեկի ընկերը չի կարող օրենքից վեր լինել»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր  Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Ի պատասխան նամակին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածիհամաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնիկողմիցՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրականեզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաեւ ՌոբերտՔոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երեւանքաղաքի ընդհանուր իրավասության դատարանՔանի որ տվյալ քրեական գործը ներկայումսգտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանումՀՀ դատախազությունըտվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէհետեւաբար նախագահներիկողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս էՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին