Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

ՀՀ վարչապետը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ իրականացվող ծրագերը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: 

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է վերջինիս ու ՄԱԿ-ի կառույցների ծրագրերի համադրումը՝ առաջիկայում նախատեսվող միջոցառումներն առավել արդյունավետ կյանքի կոչելու նպատակով:

Շոմբի Շարփը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնողական քաղաքականությունը՝ հավելելով, որ ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ նախատեսվող միջոցառումներն ու բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության, Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները, Միգրացիայի միջազգային կազմակերպությանգրասենյակի ղեկավարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր ղեկավարը, ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության գրասենյակի ղեկավարը, Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգողը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի համագործակցության գծով խորհրդական և ՄԱԿ-ի խաղաղության և զարգացման գծով խորհրդականը վարչապետին մանրամասներ են ներկայացրել իրենց գործունեության, ՀՀ կառավարության տարբեր մարմինների հետ փոխգործակցության վերաբերյալ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի արդիականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, տարածքային համաչափ զարգացման և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին