Կիրակի, 09. 02. 2025

spot_img

ՀՀ ԱԳՆ գլխաւոր քարտուղարի այցը Լոս Անճելըս

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ապրիլի 6-11-ը ՀՀ ԱԳՆ գլխաւոր քարտուղար Վահագն Մելիքեանն աշխատանքային այցով գտնւում էր Լոս Անճելըսում:

Ապրիլի 7-ին ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում Վահագն Մելիքեանը հանդիպեց Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի անդամ Ատրին Նազարեանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի եւ Քալիֆորնիա նահանգի գործակցութեանն առնչուող հարցեր: Նոյն օրը Վահագն Մելիքեանը եւ Արմէն Բայբուրդեանը աշխատանքային հանդիպում ունեցան Քալիֆորնիայի նահանգային սենաթոր Էնթընի Փորթանթինոյի հետ: Քննարկուեցին Հայաստանում Քալիֆորնիայի առեւտրի գրասենեակը վերաբացելու հեռանկարը, որի կարեւոր քայլերից մէկն արուած է Քալիֆորնիայի սենատի Գործարարութեան եւ մասնագիտութիւնների յանձնաժողովի կողմից Փորթանթինոյի հեղինակած 302-րդ բանաձեւի միաձայն ընդունմամբ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ սենաթոր Փորթանթինոյի ղեկավարած` Քալիֆորնիա, Հայաստան եւ Արցախ համատեղ առեւտրի, արուեստի եւ մշակութային փոխանակումների յատուկ յանձնախմբի գործունէութեանը` քննարկելով առաջիկայ ծրագրերը:

. Ապրիլի 7-ին Վահագն Մելիքեանը ելոյթով հանդէս եկաւ Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան հիմնադրման 25-ամեակին նուիրուած տօնական միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրապ Մնացականեանի շնորհաւորական ուղերձը:

. Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ գլխաւոր քարտուղարը մասնակցեց Լոս Անճելըսի քաղաքապետ Էրիք Կարսէթիի հետ ՀՀ վարչապետի տիկին Աննա Յակոբեանի հանդիպմանը եւ դրան հետեւած հանդիսաւոր ընդունելութեանը:

. ՀՀ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանի ուղեկցութեամբ` Վահագն Մելիքեանը Ապրիլի 9-ին Ֆերահեան դպրոցում հանդիպեց Ֆերահեան, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս, Մեսրոպեան հայկական դպրոցների աւագ դասարանների աշակերտների հետ: ՀՀ ԱԳՆ գլխաւոր քարտուղարը հանդէս եկաւ ելոյթով, որում ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականութեան ուղղութիւնները եւ նպատակները, Հայաստանում իրականացուող բարեփոխումները` տնտեսութեան եւ բազմաթիւ այլ ոլորտներում:

. Վահագն Մելիքեանը եւ Արմէն Բայբուրդեանը հանդիպումներ են ունեցել նաեւ ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական եւ Արեւմտեան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար Ազատական կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան ներկայացուցիչների եւ «Հայաստանի տուն» կազմակերպութեան տնօրէնների խորհրդի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկուել են Հայաստան-Քալիֆորնիա կապերի աշխուժացմանը, Հայաստանի կեանքում ամերիկահայերի ներգրաւմանն առնչուող հարցեր։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին