Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում 19 կետով բարելավել է դիրքերը. Փաշինյանը վստահ է առաջընթացը շարունակելու հարցում

Հայաստանը 2018 թվականի արդյունքներով մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը եւ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:

Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր:

Մենք, իհարկե, կդիտարկենք կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները եւ առաջարկները եւ կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին