Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Վարչապետը ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է թեկնածուներ առաջադրել ՏՄՊՊՀ-ում և ՀԾԿՀ-ում ընդգրկվելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկում է ներկայացուցիչներ առաջադրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության հերթական հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ընդդիմադիր լինելու ընթացքում նա հաճախ էր հայտարարում, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ: Ապա նկատեց՝ հիմա, երբ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով նաև Հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է ներկայացվեն նոր կադրերով, նոր մարդկանցով, արդյո՞ք, վարչապետի մոտ մնացել է այն համոզմունքը, որ պետք է ընդդիմությունը վերահսկի իշխանությանը:

Հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին առաջադրել թեկնածուներ՝ ՏՄՊՊՀ և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար: «Մենք դեռևս թեկնածու չունենք, որևէ որոշում չունենք: Եթե նման գաղափարներ ունեք, կիսվեք մեզ հետ, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»:

Արձագանքելով վարչապետի պատասխանին՝ Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այդ հանձնաժողովներում ընդդիմադիր գործիչների ներգրավվումն առավել կհստակեցնի գործողությունների ընթացքը, մրցակցության պահպանման այն տեսլականը, որը գծագրվել է: «Այս գործողությունների ընթացքը կարագացնի նաև մոնոպոլիայի, գերիշխող դիրքի նվազեցման ընթացքը»,- ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին