Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Բակո Սահակյանը «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Քերոլայն Նաջարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական եւ «Թուֆենկյան» հիմնադրամների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության, մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Քերոլայն Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը, այն համարելով օրինակելի, եւ հույս հայտնել, որ բարերարն այսուհետ եւս ակտիվորեն ներգրավված կլինի Արցախի շենացման ու զորացման գործում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին