Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

Վիեննայի հանդիպումը ղարաբաղյան կարգավորման շուրջ առաջընթացի հասնելու հույս է տալիս. Մոգերինի

Ղարաբաղյան կարգավորման շուրջ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ Վիեննայի հանդիպման արդյունքներն առաջընթացի հասնելու հույս են տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մամուլի ասուլիսում ամփոփելով ԵՄ-Ադրբեջան ասոցիացիայի խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Վինեննայում կայացած վերջին հանդիպումը դրական Էր: Այն, հունվարին փարիզյան համաձայնության, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման հետ միասին, մեզ որոշ հույս Է տալիս, որ գործընթացն առաջ կշարժվի, եւ որ երկու երկրները կկատարեն պարտավորությունները եւ բանակցություններ կվարեն առանց նախապայմանների»,- ասել Է Մոգերինին:

Մարտի 29-ին Վիեննայում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ հանդիպումը: Հանդիպման գլխավոր արդյունքը դարձել Է կողմերի հայտնած պատրաստակամությունը՝ շարունակելու ուղղակի երկխոսությունը ղարաբաղյան հակարմարտության խաղաղ լուծման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին