ՀՀ կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ նշանակվեց Վազգեն Մանուկյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի էր ունեցել Հանրային խորհրդի ձեւավորման ավարտական փուլի նիստը, որտեղ ընտրվել էին ՀԽ վերջին 15 անդամներին։
Նրանք են՝
- Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),
- Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)
- Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),
- Արմեն Էլբակյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),
- Սմբատ Լպուտյանը (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)
- Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ)
- Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության եւ գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)
- Արշակ Սադոյանը (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)
- Արծրուն Պեպանյանը (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջեւ ծառացած խորքային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները),
- Մարատ Ատովմյանը (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող)
- Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան),
- Ռուզան Ղազարյանը (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային եւ տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար եւ խորհրդատու)
- Անահիտ Բախշյանը (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),
- Հայկ Սարգսյանը (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),
- Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):