spot_img

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին. Պյոտր Սվիտալսկի

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Եվրոպական Միությունն ամբողջությամբ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդական առաքելությունն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և նրանք ամբողջությամբ առաջնորդում են այս գործընթացը: Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, ապա մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,-ասաց Սվիտալսկին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն ենՌուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին ևԱՄՆ–ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին