Կիրակի, 16. 02. 2025

spot_img

Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր իր աշխատանքից ազատման հրամանը

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի համար անակնկալ էր ազատման հրամանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ, իհարկե, նշմարվում էր, որ իր անձի շուրջ ինչ-որ զարգացումներ են ծավալվում, սակայն ազատման հրամանին չէր սպասում:

«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը կարծում է, որ լեգիտիմ կարգով չեմ նշանակվել: Թե ինչ կանեմ, դեռ կերևա, սակայն կարող եմ ասել, որ այն, ինչ անում է, լեգիտիմ չէ: Կարծես, թե կոլեկտիվը նախատեսում է դատական հայց ներկայացնել այս որոշման դեմ, միգուցե ես նույնպես…կտեսնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոնստանտին Օրբելյանը: Նա նշեց, որ մարտի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ և վերջինիս համար այս քայլը նույնպես անակնկալ էր:

Կոստանտին Օրբելյանը վրդովված չէ, ամեն դեպքում, այս ամենին ժպիտով է վերաբերում և նշում, որ իր գրքում այս զարգացումները տեղ կգտնեն:

«Ի դեպ, հրամանում նշված է, որ ապրիլի 1-ից եմ ազատվում, միգուցե դա կատակ է … (ծիծաղում է)»,-ավելացրեց Կոնստանտին Օրբելյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին