Ուրբաթ, 14. 02. 2025

spot_img

Արարատ Միրզոյանը Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանըմարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդիԽորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին: Նախագահների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԵԽԽՎ պատվիրակության եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի ու դրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների ու ձեռքբերումների հարցում  դրանց աջակցությունը:

Արարատ Միրզոյանը, խոսելով անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին, փաստել է. «Ժողովրդավարությունըմարդու իրավունքներն ուազատություններըթափանցիկությունըկոռուպցիայի դեմ պայքարը  մեզ համար սոսկ խոսքեր  չենայլ հիմնարար արժեքներ»: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝  նշվածն  ամբողջացավ  անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ին  ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու  համար՝  կարեւորելով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած անաչառ գնահատականները:

Անդրադառնալով բռնությունների դեմ պայքարին ու իրավահավասարության խնդիրներին՝ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ մեր երկիրը  հետեւողականորեն պայքարելու է  մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման ու պաշտպանության համար:

ԵԽԽՎ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում:  Լիլիան Մորի Պասքիեն, արժեւորելով Հայաստանում իրականացված ոչ բռնի հեղափոխությունը, նշել է. «Մենք կարծում ենքորվերջին ընտրություններից հետո դուք ունեք ժողովրդի աջակցությունը եւ ձեզ հնարավորություն էընձեռվել իրագործելու  բոլոր ծրագրերը»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ծրագրերին, Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արարատ Միրզոյանը հույս  է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս ողբերգությանը: Նրա խոսքով՝ տարակուսանք չկա, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմամբ եւ ճանաչմամբ է միայն հնարավոր կանխել  հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը:

Հանդիպման ավարտին Լիլիան Մորի Պասքիեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին