Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Վարչապետ Փաշինյանը կմեկնի Վիեննա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-29-ը կմեկնի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում հրապարակված ՀՀ վարչապետի որոշումից՝ Ավստրիա կառավարական պատվիրակություն գործուղելու մասին:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ Փաշինյանի հանդիպման մասին: Տարբեր լրատվամիջոցներ վերջին օրերին նշում են նաև ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին: Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, սակայն, մարտի 25-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հնարավոր հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն:

Տարածաշրջան կատարած վերջին այցելությունից հետո՝ մարտի 1-ին իրենց տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ) ողջունել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատրաստակամությունը՝ առաջիկայում հանդիպելու համանախագահների հովանու ներքո: Մինչև այժմ կայացել է երկրների ղեկավարների երեք ոչ պաշտոնական հանդիպում՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին