Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝  Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախա­գահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախ­ստա­նի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հար­գանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարու­­նակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն, անսպառ եռանդ և վերելքներ՝ ի նպաստ Ղազախստանի բարե­­կամ ժողովրդի բարօրության»,- նշված է ՀՀ վարչապետի շնորհավորական խոսքում:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին