Ուրբաթ, 14. 02. 2025

spot_img

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ վստահեցնելով, որ  ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: «Վարչապետն արդեն ասել է, որ առանց Հայաստանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու: ՀԱՊԿ ամբողջ գործունեությունը հիմնված է բոլոր կողմերի համար ընդունելի կոնսենսուսային որոշումների կայացման հիման վրա: Մենք մշտապես ընդգծել ենք, թե ինչ կարևորություն ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգում:  Քննարկումները գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ, շարունակվում են, նաև շարունակվում են քննարկումները, թե ինչ սկզբունքով պետք է լրացվեն այն իրավական բացերը, որոնք առաջանում են նման իրավիճակում: Թե երբ կավարտվի այդ ամենը, որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Աննա Նաղդալյանը:

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին