Կիրակի, 16. 02. 2025

spot_img

Հայաստանից Արտագաղթը. Իրավիճակի Որակական Եւ Քանակական Իրողութիւնները

ՌուբԷն Եգանեան

 

Վերջին շրջանին շատ խօսուեցաւ ու գրուեցաւ Հայաստանէն արտագաղթին մասին:

Հին սովորութեամբ հայերս գրեցինք խնդրին մասին, եւ ինքնախաբէութեամբ համոզուեցանք թէ հարցը լուծուեցաւ…, կամ գէթ գրողներս մեր պարտականութիւնը կատարած եղանք…:

Հայաստանէն արտագաղթին մասին եղած գրութիւններուն բացարձակ մեծամասնութիւնը հեռու էր գիտական հիմնաւորումներէ: Այդ յօդուածներուն շատ շատերը հարցին պատմութեան, մօտիկ անցեալէն մինչեւ այսօր ունեցած զարգացումներուն, հետեւանքներուն մասին մակերեսային, «խօսքային» հիմնաւորումներ կու տային:

Մեզի համար յստակ չէ թէ ինչ լուծումներ, կամ քայլեր որդեգրուեցան այս առնչութեամբ: Յստակ չէ նաեւ… թէ որեւէ քայլ որդեգրուեցա՞ւ այս ուղղութեամբ, թէ՞՝ մեր անլոյծ խնդիրներուն վրայ գումարուեցաւ հատ մըն ալ: Յստակ է սակայն, որ հարցը՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդագրական պատկերի տխուր իրականութիւնը ճակատագրական է բոլոր անոնց համար, որոնք իրենք զիրենք հայ կը համարեն:

Որպէսզի ինքնախաբէութեան պղպչակէն դուրս ելլելու մասին մտածենք ու վճռակամօրէն դիմագրաւենք մեր խնդիրները, ստորեւ կը հրատարակենք հայրենի գիտնական Ռուբէն Եգանեանի ուսումնասիրութիւնը Հայաստանի Հանրապետութեան ժողովրդագրական պատկերին, անոր սովետական վերջին շրջանի պատմութեան եւ անոր հաւանական հետեւանքներուն մասին: Ուսումնասիրութիւնը քաղած ենք Հայկազեան Հայագիտական Հանդէսի 38րդ հատորէն, որ լոյս տեսաւ 2018ին:

«Խմբ.»

 

 

 

ՄՈՒՏՔ

Յետխորհրդային շրջանում Հայաստանից արտագաղթի որակական եւ քանակական անցումների լիարժէք ընկալման, ներկայիս գաղթի իրողու-թիւնների հիմնաւոր գնահատման պարտադիր պայման է նախանցումա-յին շրջանի եւ կացութեան համառօտ ներկայացումը:

Սակայն, մինչ դրան անցնելը, նշենք, որ այս ուսումնասիրութեան սահ-մաններում, արտագաղթը ընկալւում է, որպէս Հայաստանի արտաքին վարչական սահմանների հատում՝ ընտանեկան, կամ աշխատելու/ուսանե-լու/մշտական բնակութեան նպատակներով, ինչպէս նաեւ հարկադիր բնոյթ կրող, 3 եւ աւելի ամիս տեւողութեամբ մեկնումներ եւ ժամանումներ (վերադարձներ), այսինքն խորհրդային ժամանակաշրջանում՝ միջհանրա-պետական[1] եւ միջպետական[2], իսկ յետխորհրդայինում՝ միայն միջպետա-կան, տեղաշարժերը:

 

ՀայաստանիՑ արտագաղթԻ իրավիճակը նախաանցումային շրջանում (1960–80ԱԿԱՆՆԵՐ)

Անկախացումից առաջ, ՀԽՍՀից արտագաղթը ձեւաւորում էին թէ՛ ժամկէտային եւ թէ՛ նպատակային յատկանիշներով յստակօրէն տարբե-րակուող հետեւեալ երկու բաղադրամասերը.-

  • մշտական գաղթ՝ մշտական բնակութիւն հաստատելու միտումով ժա-մանողների եւ մեկնողների զանգուածները.
  • եղանակային աշխատանքային գաղթ՝ փող վաստակելու նպատակով ժամանակաւոր աշխատանքային մեկնումներ կատարողների[3] հոսքը:

 

Մշտական հոսքեր

 1960 – 70ականների ողջ ընթացքում վիճակն այս առումով գործնակա-նում անփոփոխ էր: Ընթանալով տարեկան միջին հաշուով 13-14,000 մարդ դրական մնացորդով, այդ հոսքերն ապահովում էին Հայաստանի բնակչութեան աճի աւելի քան 1/5րդը: Այս իրավիճակը պայմանաւորող թէ՛ միջհանրապետական, թէ՛ միջպետական ենթահոսքերն էթնիկ բնոյթի էին: Մշտական բնակութեան էին գալիս ԽՍՀՄ այլ հանրապետութիւնների՝ գլխաւորապէս հայազգի հոծ բնակչութիւն ունեցող Վրաստանի եւ Ադրբեջանի հայ քաղաքացիները (դրական մնացորդի միջին տարեկան մեծութիւնը 9-10,000 մարդ), եւ հիմնականում Մերձաւոր Արեւելքում (Ի-րան, Սիրիա, Յորդանան եւն.) բնակուող սփիւռքահայերը (բացառապէս որպէս պետականօրէն կազմակերպուած հայրենադարձութիւն իրակա-նացուող այս ներհոսքը կազմում էր տարեկան 2-4,000 մարդ)[4]:

Սակայն, արդէն 1980ականների սկզբից, Հայաստանի ընկերատնտե-սական զարգացման ընթացքի դանդաղման հետեւանքով, վիճակը՝ ընդ որում թէ՛ միջհանրապետական եւ թէ՛ միջպետական հոսքերի առումով, ո-րակապէս փոխուեց: Դէպի Ռուսաստան վերաուղղորդման բերումով, նուազեց Վրաստանից եւ Ադրբեջանից ներհոսքը: Միւս կողմից, որոշակի-օրէն աճեց Հայաստանից բնակչութեան միջհանրապետական արտահոս-քը (եւս առաւելապէս դէպի Ռուսաստան):

Զուգահեռաբար, դէպի արեւմտեան երկրներ վերաուղղորդման բերու-մով, գրեթէ դադարեց սփիւռքահայերի ներհոսքը: Աւելին, 1975ի Հելսինկ-եան Գագաթաժողովի[5] արդիւնքում ԽՍՀՄ արտագաղթի արգելքների մեղմացման հետեւանքով, ձեւաւորուեց բնակչութեան (առաւելապէս նախ-կին հայրենադարձների միջավայրից), ոչ-մեծ եւ նոյնպէս դէպի արեւմուտք ուղղուած միջպետական արտահոսք:

Այսպիսով, 80ականներին դէպի Հայաստան ներհոսքին փոխարինելու եկաւ արտահոսքը: Ըստ պաշտօնական վիճակագրական տուեալների դրա միջին տարեկան մեծութիւնը կազմում էր 8-10,000 մարդ[6]:

Բնակչութեան ընդհանուր թուի միայն մօտ 0,3%ին եւ բնական աճի 15-17%ին հաւասարազօր այս խմբաքանակը, թերեւս թէ՛ ժողովրդագրական եւ թէ՛ ընկերատնտեսական առումով էական բացասական անդրադարձ չէր ունենում: Այդուհանդերձ, այս արմատական անցումը մեծապէս մտա-հոգել էր ՀԽՍՀ ղեկավարութեանը: Վերջինիս յանձնարարութեամբ 1982–84՝ երեւոյթի պատճառների ի յայտ բերմանը եւ հետեւանքների գնա-հատմանն ուղղուած յատուկ հետազօտութիւն[7] կատարուեց:

Այդ հետազօտութեան առաւել կարեւոր արդիւնքներից մէկն եղաւ այն, որ փաստացի տուեալների հիման վրայ ապացուցուեց, որ 80ականներին բնակչութեան արտահոսքի վերեւում ներկայացուած ծաւալներն իրակա-նում շուրջ կիսով չափ պակաս էին, որովհետեւ դրա երկրորդ կէսը կազ-մող հատուածի տուեալները չէին գոյանում ԽՍՀՄում գործող գաղթի հաշ-ուառման համակարգի եւ միջհանրապետական գաղթի արդիւնքների ճշտման մեթոդաբանութեան անկատարութեան հետեւանքով:

Արտագնաների որոշ մասը, ձգտելով խուսափել քաղաքացիների գրանցման ԽՍՀՄում գործող համակարգի գործունէութեամբ պայմանա-ւորուած հետագայ քաշքշուկներից, պաշտօնապէս ընդունուած կարգով գրանցում էր միայն մուտքի վայր ժամանումը (առանց դրա հնարաւոր չէր աշխատելը): Մեկնման ու հետագայ վերադարձի քայլերի մի մասի չգրան-ցումը, բերում էր նրան, որ ճշտելով միջհանրապետական գաղթի տարե-կան արդիւնքները (գործող մեթոդաբանութեամբ դա արւում էր ըստ ժա-մանածների թուի, որը գնահատւում էր որպէս մեկնածների թուի համե-մատ առաւել հաւաստի փաստ), ԽՍՀՄ Կենտրոնական Վիճակագրական Վարչութիւնը ելքի վայրից՝ այս պարագայում Հայաստանից մեկնածների թիւը մեքենականօրէն աւելացնում էր համապատասխան մեծութեամբ:

 

Եղանակային աշխատանքային հոսք

Գարուն-աշուն միջակայքով կատարուող եւ որպէս կանոն Ռուսաստա-նի եւ Ղազախստանի գիւղական վայրեր ուղղուած այս աշխատանքային գաղթականական հոսքը, ձեւաւորուելով 1960ականներին, արագօրէն վե-րաճել էր կայուն, բաւական զանգուածային երեւոյթի:

Ըստ վերոյիշեալ հետազօտութեան տուեալների 70–80ականների ողջ ընթացքում, հանրութեան կողմից «խոպանչիութիւն» անուանումը ստացած այդ գործընթացը շարունակաբար ընդգրկում էր ՀԽՍՀ բնակչութեան շուրջ 1%ը եւ աշխատուժի գրեթէ 2%ը՝ տարեկան 30-40,000 մարդ:

Որպէս այս՝ նոր երեւոյթի հետեւանք, հայկական իրականութիւնում ի յայտ եկան եւ մինչ օրս էլ շարունակում են տեղ գտնել այնպիսի հասկա-ցութիւններ, ինչպիսիք են՝ ժամանակաւոր աշխատանքային գաղթ կամ արտագնացութիւն, ժամանակաւոր աշխատանքային գաղթող կամ ար-տագնայ, արտերկրում գտնուող գաղթական (ԱԳԳ՝ որոշակի ժամանա-կում արտերկիր մեկնած ու չվերադարձած մշտական եւ ժամանակաւոր արտագաղթող), եւ վերադարձած գաղթական (ՎԳ՝ վերադարձած ԱԳԳ):

Արտագնաների մեծ մասը Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի տարածք-ների, ընկերատնտեսական եւ բնակլիմայական իրողութիւնների բերումով աշխատուժի աւելցուկ ունեցող բնակավայրերի բնակիչներն էին: Գրեթէ բացառապէս առոյգ տարիքի տղամարդկանցից կազմուած այս աշխա-տանքային խումբը, հիմնականում զբաղուելով պայմանագրային հիմունք-ներով կատարուող շինարարական աշխատանքներով, լուրջ նպաստ էր ունենում այդ վայրերի զարգացման գործում:

Նոյն վերոյիշեալ հետազօտութեան գնահատմամբ, արտագնաների կողմից մուտքի վայրերում իրականացուող ներդրումների տարեկան հա-մախառն ծաւալը կազմում էր 1-1,5 մլրդ. ռուբլի՝ այն տարիների պաշտօ-նական հաշուեչափով՝ մօտ 2 մլրդ. ԱՄՆ դոլար:

Սակայն մուտքի վայրերում երեւոյթն ուղեկցւում էր նաեւ որոշակի հիմ-նահարցերով. տեղացիների հետ յարաբերութիւնները միշտ հարթ չէին, յաճախ լինում էին բաւական լուրջ խնդիրներ՝ կաշառարութիւն եւն.:

Միանշանակ չէին նաեւ երեւոյթի հետեւանքները Հայաստանի համար: Դրանք անվերապահօրէն դրական էին արդիւնաւէտ զբաղուածութեան, դրամական միջոցների նշանակալից ներհոսքի (տարեկան մօտ 150 մլն. ռուբլի կամ գրեթէ 200 մլն. ԱՄՆ դոլար), ապահովման տեսանկիւնից: Խորհրդային տնտեսական դրուածքում ձեռնարկատիրական ներդրումնե-րի հնարաւորութեան բացակայութեան պայմաններում, արտագնաների վաստակն ամբողջովին ուղղուելով ընտանիքների ընթացիկ ու հեռանկա-րային կարիքներին (կացարանային ու կենցաղային պայմանների բարե-լաւում, առողջական ու կրթական խնդիրների լուծում, աւտօմեքենաների, գոյքի ձեռք բերում եւն.), մարդկային զարգացման բոլոր առումներով նպաստում էին կեանքի որակի բարձրացմանը: Ուստի, սկզբնաւորուելով որպէս զբաղուածութեան սահմանափակ հնարաւորութիւններով պար-տադրուած գոյատեւման ռազմավարութիւն, երեւոյթը ժամանակի ընթաց-քում ձեռք էր բերել բարգաւաճման ռազմավարութեան յատկանիշներ:

  • Երեւոյթի բացասական հետեւանքներից էին.- աշխատանքային բարձր բեռնուածութեան բերումով արտագնաների կենսուժերի գերածախսը, ըն-տանիքի հայրերի (որպիսիք էին արտագնաների մեծ մասը), տեւական բացակայութեան, ամուսնական զոյգի տարեկան միայն 3-4 ամիս համա-տեղուելու բերումով՝ զաւակների դաստիարակութեան, ընտանիքի կայու-նութեան խնդիրների սրումը, վարակիչ հիւանդութիւնների (այդ թւում սե-ռական) տարածումը եւն.:

Որպէս հետեւանքների առաւել նշանակալից բացասական յատկանիշ, պէտք է առանձնացնել երեւոյթի արտահոսքածին ներուժը: Արտագնացու-թիւնը, ըստ էութեան հանդիսանում էր միջհանրապետական գաղթի կան-խորոշող գործօններից մէկը: Բանն այն է, որ շարունակաբար աւելանում էր այն արտագնաների թիւը, որոնք բազմակի մեկնում/վերադարձների փոխարէն նախընտրում էին աշխատանքի վայրեր տեղափոխուել մշտա-կան բնակութեամբ (յաճախ՝ ընտանիքով):

 

ԱրտաԳաղթԸ՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆԻՑ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ՝ անցումային շրջանում (1988–2001)

Դեռեւս խորհրդային ժամանակի վերջին տարիներին տեղի ունեցաւ ՀԽՍՀ նախորդ շրջանի ներկայացուած գաղթի իրավիճակի բեկում: Սկզբնաւորուելով 1988ին, այն պայմանաւորուեց այնպիսի արտակարգ գործօններով, ինչպէս՝ ղարաբաղեան հակամարտութիւնը, կործանարար երկրաշարժը, քաղաքական, ընկերատնտեսական յեղափոխական ան-ցումները (ԽՍՀՄ փլուզում, շրջափակում, բնակչութեան բացարձակ մե-ծամասնութեան զանգուածային ունեզրկմամբ ուղեկցուած ցնցումային անցում շուկայական յարաբերութիւններին, արտադրութեան անկում եւն.):

Ընդ որում, մի շարք պատճառներով, գաղթի պաշտօնական վիճակագ-րութիւնը դադարեց արտացոլել իրականութիւնը: Իրականութիւն չարտա-ցոլելու երեւոյթներից հիմնականը հանդիսացաւ գաղթականական քայլե-րի «յստակութեան» կորուստը: Հանգամանքների ճնշման տակ, գաղթում-ների մեծ մասը ուղղուած չլինելով որոշակի վերջնական նպատակի, ձեռք բերեց անբարենպաստ իրողութիւններին իւրօրինակ «արագ արձագանգի» բնոյթ: Սրա բերումով, արտագաղթողների գերակշիռ մասը վերադարձի դէպքում հնարաւորինս քիչ խնդիրներ ունենալու մտայնութեամբ, խուսա-փել է (եւ մինչ օրս էլ այս կամ այն մասով շարունակում է խուսափել) պաշ-տօնապէս հաստատուած կարգով մեկնման եւ ժամանման գաղթականա-կան քայլերը գրանցելուց[8]:

Գաղթի վերաբերեալ առաւել հաւաստի տուեալներ սկսեցին, եւ մինչ օրս շարունակում են, տրամադրել միայն մարդահամարներն ու յատուկ նպատակային հետազօտութիւնները:

Նպատակային հետազօտութիւններից առաջինն իրականացուեց դե-ռեւս 1995ին[9]: Դրանով ստացուեցին նորանկախ Հայաստանի արտագաղ-թի ծաւալային եւ որակական բնութագրիչների առաջին իրատեսական գնահատականները` նախեւառաջ այն, որ 2001–05 գաղթի պատճառով երկիրը կորցրել էր իր բնակչութեան աւելի քան 17%ին: Իդէպ, ՀՀ 2001ի մարդահամարի արդիւնքները լիովին հաստատեցին այս հետազօտու-թեան տուեալների հաւաստիութիւնը[10]:

Անցումային շրջանում ՀՀ գաղթի իրավիճակի – ըստ քանակական ու որակական յատկանիշների – ստորեւ ներկայացուած 3 փուլերի տարբե-րակումն իրականացուած է վերոյիշեալ աղբիւրների տուեալների (հարկ եղած դէպքերում նաեւ դրանց համեմատական վերլուծման արդիւնքում կատարուած փորձագիտական գնահատումների) հիման վրայ:

 

Ապակայունացման փուլ (1988–1991)

Այս փուլում վճռորոշ են քաղաքական-հասարակական եւ բնական ար-տակարգ գործօնները (ամբողջատիրութեան անկում, ԽՍՀՄ փլուզում, ազգամիջեան հակամարտութիւններ եւ անվստահութիւն, միջխաւային լարուածութիւն, աղէտալի երկրաշարժ եւն.):

Փուլի հիմնական հոսքերն էին.-

1.- Փախստականներ (19881991).- Սկիզբ առնելով 1988ին, այն իր շրջանակներում ներառեց շուրջ 590,000 մարդ, այդ թւում`

  • ներհոսք՝ մօտ 420,000 մարդ (360,000 Ադրբեջանից, միւսները՝ ԽՍՀՄից, ազգամիջեան հակամարտութիւնների այլ օճախներից՝ Աբխազիա, Օսեթիա, Միջին Ասիա).
  • արտահոսք՝ մօտ 170,000 հայաստանաբնակ ադրբեջանցիներ.
  • Արձանագրենք, որ սա եղել եւ մնում է անցման շրջանի միակ հոսքը, որի արդիւնքում Հայաստանը ունեցաւ բնակչութեան թուաքանակի ա-ւելացում՝ մօտ 250,000 մարդով, կամ գրեթէ 7%ով: Չի կարելի չնշել սակայն, որ 90ականների ծանր իրողութիւնների ճնշման տակ, վեր-ջիններիս զգալի մասը (առաւելապէս տարիքային եւ այլ առումներով առոյգ անձեր), այնուհետ արտագաղթեց մեծմասամբ՝ Ռուսաստան, փոքր մասով՝ արեւմտեան երկրներ[11]:

Վերոյիշեալ փախստականների ներհոսքը, ձեւական առումներով չտե-ղաւորուելով ԽՍՀՄում ընդունուած գաղթ հասկացութեան շրջանակնե-րում, ներառուեց ՀՀ բնակչութեան կազմում միայն 2001ի մարդահամարի կողմից, այսինքն սոսկ այն փոքր մասով, որը դեռեւս բնակւում էր երկ-րում:

2.- Երկրաշարժի գօտու բնակչութեան տարահանում եւ վերադարձ (19881990).- Սա կարեւորւում է ոչ-այնքան արդիւնքով` տարհանուած մօտ 200,000 աղէտեալներից (հիմնականում կանայք ու երեխաներ), շուրջ 50,000ի չվերադառնալով, որքան նրանով, որ վերջիններս կանխորոշելով իրենց ընտանիքների եւ այլ մերձաւորների հետագայ արտագաղթը, դրանով իսկ պատճառ հանդիսացան 1992–94ի բնակչութեան արտահոսքի զանգուածային երեւոյթի վերաճմանը[12]:

3.- Վերականգնողական աշխատանքների մասնակիցների ժամանում եւ մեկնում (19891991).- Այս՝ պետականօրէն կազմակերպուած աշխա-տանքային հոսքը, սկզբնաւորուելով որպէս աղէտի հետեւանքների վե-րացման աշխատանքների համապետական ծրագրի բաղադրամաս, ԽՍՀՄ փլուզումից յետոյ արագօրէն դադարեց եւ ժամանածները լիովին լքեցին Հայաստանը:

4.- Հասարակական-քաղաքական արտագաղթ (19881990).- Հիմնականում մշտական բնակութեան միտող, առաւելապէս ընտանեկան այս հոսքը (մեկնում` գրեթէ 250,000, ժամանում/վերադարձ` մօտ 30,000, բա-ցասական մնացորդ՝ շուրջ 220,000 մարդ), ներառել է՝

  • նախընթաց տարիներին արեւմուտք արտագաղթել ձգտող մերժուած-ներին.
  • աշխատելու եւ/կամ ձեռներէցութեամբ զբաղուելու համար արտագաղ-թող բարձր որակաւորում ունեցող մասնագէտներին ու նորայայտ գոր-ծարարներին.
  • խորհրդային վարչակազմի հասարակականօրէն անյարմարաւէտ իրա-վիճակում յայտնուած ներկայացուցիչներին.
  • ռուսալեզու խաւին (թէ՛ ազգային փոքրամասնութիւնները ներկայացնող եւ թէ՛ հայազգի, նաեւ՝ փախստականների թուից)[13]:

Այսպիսով, այս փուլում մեկնածները գերազանցել են եկածներին ընդ-հանուր առմամբ միայն մօտ 20,000ով:

Յաւելենք, որ փուլի կարեւոր յատկանիշներից մէկն էլ եղաւ արտագնա-ցութեան գրեթէ դադարումը: Այն պայմանաւորուած էր նրանով, որ ար-տագնաները գործնականում ողջ կազմով իբրեւ կամաւոր լծուել էին աղէ-տի գօտու վերականգնման գործին:

ԽՍՀՄ փլուզումը, սակայն, բերելով այդ աշխատանքների սառեցմանը, ըստ էութեան պարտադրեց, որ արդէն 1992ից արտագնացութիւնը վերս-կսի՝ ընդ որում որակապէս փոխուած կերպով եւ քանակապէս ընդլայ-նուած սահմանանիշներով:

 

Զանգուածային արտահոսքի փուլ (1992–1994)

Այս փուլի համար վճռորոշ դարձան բոլոր քաղաքացիների վրայ անմի-ջաբար ազդող արտակարգ երեւոյթները՝ տնտեսութեան ու փոխադրամի-ջոցների եւ համայնքային-կենցաղային համակարգերի կաթուածահարում, զանգուածային գործազրկութիւն, հանրային ցնցումաբուժում ու դրանով պայմանաւորուած զանգուածային ունեզրկում եւն.:

Դրանց ազդեցութեան տակ թռիչքաձեւ աճեցին արտահոսքի ծաւալնե-րը: Ընդամէնը 3 տարում գրանցուեց աւելի քան 980,000 արտագաղթ եւ միայն մօտ 370,000 ներգաղթ` հիմնականում վերադարձներ: Այսինքն շուրջ 610,000 մարդ, կամ երկրի ամէն 5 բնակչից գրեթէ 1ը մեկնեց ու չվերադարձաւ[14]:

Այս փուլը բեկումնային հանդիսացաւ նաեւ այն իմաստով, որ իրանից սկսուած ու մինչ այժմ Հայաստանի ներհոսքի ճնշող մեծամասնութիւնը (95%ը եւ աւելին) սկսեցին կազմել վերստին-արտագաղթողները՝ այսինքն մինչ այդ տարբեր նպատակներով (հիմնականում աշխատանքային եւ ընտանեկան, փոքր մասերով՝ մշտական բնակութեան, կրթական եւն.) երկրից արտագաղթածները (աւելի ուշ շրջանում՝ ոչ-մեծաթիւ դէպքերում, արտերկրում ծնուած իրենց սերունդի հետ):

Հաշուի առնելով սա, ինչպէս նաեւ այն, որ տուեալ օրինաչափութիւնից երկու ոչ-մեծ շեղումները (իրաքահայ՝ 2002–05, եւ սիրիահայ՝ 2012–15  փախստականների ներհոսքները)[15], այստեղ եւ հետագայ շարադրանքում ներգաղթող եզրի փոխարէն կիրառուած է ՎԱ եզրը:

Այս փուլում թէ՛ արտագաղթողների, թէ՛ ՎԱերի զանգուածները ձեւա-ւորուած էին երկու հիմնական՝ աշխատանքային եւ «ընկերակենցաղա-յին[16]» հոսքից:

Եթէ մեկնածների թւում գերակշռել են առաջինները (աշխատանքա-յինը), ապա վերադարձածների մօտ երկրորդները (ընկերակենցաղայինը) (մօտ 60%, առաջինների մօտ 35%ի դիմաց)[17]:

Այս փուլում, արտերկրում մնացածների գրեթէ 4/5ը հանգրուանել էր ԱՊՀ երկրներում՝ գերազանցապէս ՌԴում, միւսները՝ մօտաւորապէս հա-ւասար մասնաբաժիններով, եւրոպական երկրներում եւ ԱՄՆում[18]:

Ի տարբերութիւն նախորդ փուլի՝ որի հոսքերի մեծ մասին, որպէս կա-նոն բնորոշ էր բաւական համամասնական ժողովրդագրական կառուց-ուածք, այս փուլի պատկերում, աշխատանքային գաղթողների գերակշռ-ման բերումով, անհամամասնօրէն բարձր էին տղամարդկանց եւ առոյգ վերարտադրական եւ աշխատանքային տարիքի անձանց թուերը:

Նշենք, որ այս տուեալի բերումով Հայաստանի բնակչութեան ըստ սեռի եւ տարիքի բաշխման համամասնութիւնների խաթարումը զգալի չափով կանխորոշեց մինչ այդ բարենպաստ ժողովրդագրական վիճակի շեշտակի բեկումը՝ ամուսնութեան եւ ծնելիութեան մակարդակների արագընթաց նուազում, մահացութեան մակարդակի որոշ աճ, ծերացման գործընթացի նշանակալից խորացում եւն.:

Այս փուլը տարբերակւում էր նաեւ գաղթողների միջինից բարձր կրթա-մակարդակ ունենալով[19], ինչը գնահատւում էր, որպէս ուղեղների ար-տահոսքի բնոյթի վկայութիւն: Յաւելենք, որ այս փուլի գաղթողների թւում անհամամասնօրէն աւելի մեծ էին նաեւ մասնաւոր հատուածի զբաղուած-ների, գործազուրկների եւ նիւթական միջին եկամուտ ունեցողների բա-ժինները: Վերջիններիս դէպքում նիւթականը հանդէս էր գալիս միաժա-մանակ թէ՛ որպէս շարժունակութեան գործօն եւ թէ՛ հետեւանք/արդիւնք: Արտագաղթի նիւթական շարժառիթի եւ հնարաւորութեան բացակայու-թիւնն էլ կանխորոշել էր յաջորդաբար՝ առաւել բարձր եւ ցածր ապահով-ուածների նուազ գաղթի աշխուժութիւնը:

 

Արտակարգ գործՕնների

ազդեցութեան մարման փուլը (1995–2001)

Այս փուլն առանձնանում է գաղթի աշխուժութեան նուազմամբ. մեկ-նումներ` մօտ 600,000, ժամանումներ (հիմնականում վերադարձներ)` շուրջ 350,000, բացասական մնացորդ` 250,000 մարդ (տարեկան միջին հաշուով գրեթէ 36,000 մարդ), կամ բնակչութեան մօտ 8%ը[20]:

Կասկածից վեր է, որ այս անցումը պայմանաւորուած էր երկրի ընկե-րատնտեսական վիճակի կայունացմամբ՝ արտակարգ գործօնների ազդե-ցութեան թուլացմամբ:

Միւս կողմից սակայն, դրանում դեր էին ունեցել նաեւ հենց նախըն-թաց գերբարձր արտագաղթի աշխուժութիւնը, ինչպէս նաեւ «արտաքին գործօնը»՝ ընդունող երկրների հակազդեցութիւնը (գաղթի ՀՀ գլխաւոր գործընկերոջ՝ ՌԴ գաղթի օրէնսդրութեան խստացումները):

Երկրի ընկերատնտեսական վիճակի կայունացումը արտագաղթի նե-րուժի նուազման էր բերել պայմանաւորելով մի կողմից երկրում մնացող-ների կազմում աշխուժ, նախաձեռնող մարդկանց թիւի նուազումը, միւս կողմից՝ գաղթողների դրամական փոխանցումների շնորհիւ, բնակչու-թեան զգալի մասի կենսամակարդակի աճը:

Այս փուլի առաւել կարեւոր կառուցուածքային յայտանիշը թէ՛ մեկնող-ների եւ թէ՛ վերադարձողների մօտ աշխատանքային գաղթողների բաժնի աճն էր՝ մինչեւ ամբողջ հոսքի շուրջ 2/3ով:

Արտաքին գաղթի գործընթացների աշխատանքային բաղադրամասի վերաճումը հիմնականի, պարտադրում է դրանում կատարուած տեղա-շարժերի աւելի մանրամասն ներկայացում:

Արտագնացութեան վերադարձը հայկական իրականութիւն նշանաւոր-ուեց նրանով որ.- ա)՝ այն դադարեց լինել բացառապէս եղանակային գոր-ծընթաց, բ)՝ ընդգրկեց նաեւ այն տարածքների բնակչութեանը, որոնցից մինչ այդ գրեթէ չկային արտագնաներ, ընդլայնեց ծաւալները:

Արդէն զանգուածային արտահոսքի տարիներից եւ մինչ օրս, ի յաւե-լումն եղանակային արտագնացութեան, որպէս ՀՀ աշխատանքային գաղ-թի համալիր երեւոյթի կարեւոր բաղադրամասեր սկսեցին հանդէս գալ ոչ-եղանակային կարճաժամկէտ (մինչեւ 1 տարով) արտագնացութիւնը եւ տեւական (աւելի քան 1 տարով) արտագնացութիւնը: Եթէ սրանցից առա-ջինը թէ՛ հիմնական յատկանիշներով եւ թէ՛ հետեւանքների առումով տարբերւում էր/է եղանակայինից երեւի թէ միայն աշխատանքների ոչ-ե-ղանակային լինելով, ապա երկրորդն արդէն իսկ այն սկզբունքային հան-գամանքով, որ ի յայտ գալու պահից մինչ օրս գրեթէ անփոփոխ ընթանում է բացասական մնացորդով, այսինքն մեկնարկելով որպէս ժամանակաւոր գաղթ, իրականում դէպքերի զգալի մասում վերաճում է մշտականի: Աւելին. խթանելով կիսուած ընտանիքների արտերկրում միաւորման գործընթացը, այն հանդէս է գալիս որպէս արտահոսքածին լուրջ գործօն:

Յետխորհրդային արտագնացութեան է՛լ աւելի կարեւոր տարբերութիւնն այն է, որ կորցնելով բարգաւաճման ռազմավարութեան բնոյթը, այն վերածուել է ընդամէնը գոյատեւման ապահովման՝ որպէս կանոն այլընտրանքից զուրկ, ռազմավարութեան: Սրանով են պայմանաւորուած երեւոյթի այնպիսի յատկանիշները, ինչպիսիք են անյստակութիւնը (եղանակայինից՝ ոչ-եղանակայինի, կարճատեւից՝ տեւականի վերափոխուելու բարձր ներուժը, վաստակի մեծութիւնը, աշխատանքի, կացարանային եւ կենցաղային պայմանները եւն.), ընդունելիութեան ցածր նշաձողերը, բազմաճիւղայնութիւնը (ոչ միայն շինարարութիւն, այլեւ առեւտուր, հասարակական սնունդ, արտադրութիւն, սպասարկում եւն.), վերջապէս եւ յատկապէս բարձր վտանգայնութիւնը:

Մեծապէս վտանգային էր – եւ է – ուղեւորութիւնը: Այն հիմնականում կատարւում էր/է պարտքով եւ/կամ գոյքի/անասունների վաճառքի գու-մարներով, այսինքն առանց յաջողութեան երաշխիքի վտանգւում էր/է ըն-տանիքի վաղուայ օրը:

Է՛լ աւելի վտանգային էր/է բուն աշխատանքը: Առաւելապէս իրակա-նացուելով բանաւոր համաձայնութեամբ, այն ոչ-քիչ դէպքերում ուղեկցւում էր/է վճարումների ուշացմամբ, անգամ մասնակի կամ բոլորովին չվճարմամբ:

Վտանգայնութեան լուրջ գործօններ էին/են մուտքի վայրում իրաւական խնդիրներ ունենալը եւ տեղական հանրութեան որոշակի մասի անբար-եացակամ/թշնամական դիրքորոշումը:

Կարեւոր եւ յատկանշական է նաեւ նախորդ փուլի «ընկերակենցաղա-յին» հոսքի դադարը եւ ընտանիքների վերամիաւորման (հիմնականում արտերկրում) հոսքի ի յայտ գալը: Այսինքն առաւելապէս վերադարձով ա-ւարտուող հոսքի փոխարինումը՝ անվերադարձով:

Եթէ սրանցից առաջինն իրավիճակի բարելաւման արդիւնք էր, ապա երկրորդը՝ բարելաւման արագութեան բաւարար չլինելու, Հայաստանում ձեւաւորուած անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, վիճակի ա-րագ բարելաւման յոյսի խաթարման հետեւանք էր:

Արտագնաների քանակի աճի բերումով, հոսքերի ընկերաժողովրդագ-րական եւ աշխարհագրական բաշխումների առանձնայատկութիւններն աւելի՛ էին ընդգծուել, անաւանդ՝ տղամարդկանց եւ աշխուժ վերարտադ-րական եւ աշխատանքային տարիքային խմբերի, ինչպէս նաեւ ՌԴ մեկ-նողների բաժինները:

Ուշագրաւ է, որ այս փուլի առաւել նշանակալից կառուցուածքային տե-ղաշարժը՝ նոր մեկնողների աւելի ցածր կրթամակարդակ ունենալը, նշա-նակում էր որ արտագնաների կազմում սկսել էին գերակշռել բարձր որա-կաւորում չպահանջող աշխատանքներ կատարող եղանակային գաղթա-կանները[21]:

 

Այսպիսով, անցման շրջանը կազմող երեք փուլերի ընթացքում Հա-յաստանի բնակչութեան մօտ 30%ը՝ աւելի քան 1 մլն. մարդ, մեկնել է եւ չի վերադարձել:

Յանուն ճշմարտութեան հարկ է նշել, որ այս փաստը, որոշակի իմաս-տով հանդիսացել է ընդհանուր առմամբ երկրի անմխիթար վիճակի շտկման գործօններից մէկը: Ապահովելով զգալի դրամական միջոցների շարունակական ներհոսք, այն նպաստել է բնակչութեան վճարունակու-թեան բարձրացմանը, ինչը կարեւոր դեր է խաղացել համայնքային-կեն-ցաղային եւ տնտեսական ճգնաժամի յաղթահարման գործում: Անվիճելի է նաեւ սրա դրական դերը ընկերային լարուածութեան անկառավարելի մակարդակի բարձրացման, լուրջ ընկերային ցնցումների վտանգի կան-խարգելման առումով:

  • Միւս կողմից սակայն, զանգուածային արտահոսքի հետեւանքով հան-րութեան առոյգ տարրի զգալի մասի երկրի ներքին խնդիրներից օտարու-մը, անկասկած եղել է ՀՀ արդի քաղաքական, ընկերային եւ տնտեսական համակարգերին բնորոշ բացասական երեւոյթների (անազատ, անարդար ընտրութիւններ, կաշառք-փտածութիւն եւ հովանաւորչութիւն, անառողջ տնտեսական միջավայր եւ խիստ խորացած մենաշնորհացում եւն.) ար-մատաւորման պատճառներից մէկը:

 

Յետանցումային Գաղթը. Որակական Յատկանիշներ եւ քանակական բնութագրիչներ (2002 – մԻՆՉԵՒ ՕՐՍ)

Երկրի քաղաքական, ընկերատնտեսական ու հասարակական վիճակի համեմատական կայունացումը, չէր կարող չանդրադառնալ նաեւ ար-տագաղթի վրայ:

Տեղի ունեցած փոփոխութիւնների կարեւորագոյն դրսեւորումն է գաղ-թի որակական յատկանիշների կայունացումը եւ հետագայ ամրագրումը՝ ընդհուպ մինչեւ ներկայ փուլը:

Ինչ վերաբերում է քանակական բնութագրիչներին, ապա որոշակի հիմքեր կան արձանագրելու, որ դրանց բնորոշ է բաւական բարձր ուժա-կանութիւնը:

Առաջ անցնելով նշենք, որ, եթէ որակական յատկանիշների անփո-փոխութիւնը պայմանաւորուած է առաւելապէս ներքին գործօններով՝ նա-խեւառաջ երկրի տնտեսական, ընկերային եւ քաղաքական իրողութիւննե-րում լուրջ դրական տեղաշարժերի, բարեփոխումների բացակայութեամբ, ապա քանակական անցումները, գրեթէ լիովին արտաքին գործօնների հետեւանք են:

 

Յետանցումային Գաղթի Որակական Յատկանիշները.-

Առկայ նիւթերի համեմատական վերլուծումը բաւարար հիմք է հանդի-սանում որպէս յետանցումային ողջ շրջանում Հայաստանի գաղթի հիմնա-կան՝ գործնականում անփոփոխ որակական հետեւեալ յատկանիշները ա-ռանձնացնելու.-

  • Երեւոյթի զանգուածայնութիւնը.
  • Շարունակաբար բնակչութեան զգալի մասի արտահոսքով ընթանալը.
  • Հիմնականում երեք՝ ա) ժամանակաւոր աշխատանքային (մեկնում/վե-րադարձներ), բ) ընտանեկան (առաւելապէս նոյնպէս մեկնում/վերա-դարձներ) եւ գ) մշտական (գրեթէ միայն մեկնումներ)ը շրջանառու-թեան ծաւալներով մեծապէս տարբեր, բայց բացասական մնացորդի արդիւնքներով նոյնական, հոսքերից կազմուած լինելը.
  • Աշխատանքային հոսքերի, իրենց հերթին երկու (տեւականութեամբ եւ ծաւալներով մեծապէս տարբեր, բայց արդիւնքների մեծութիւններով մօտաւորապէս համազօր) մասերից կազմուած լինելը. Աշխատանքա-յին մեկնումների եւ վերադարձների գերակշիռ մասերը կազմող կա՛մ կարճաժամկէտ՝ հիմնականում եղանակային հոսք, կա՛մ՝ տեւական հոսք լինելը.
  • Թէ՛ մեկնողների եւ թէ՛ վերադարձող/ժամանողների հոսքերում տղա-մարդկանց եւ աշխուժ վերարտադրական ու աշխատանքային տարիքի անձանց անհամամասնօրէն բարձր թիւը.
  • Աշխատանքային/տնտեսական գործօնների արտագաղթի գերակշիռ պատճառ հանդիսանալը.
  • Բոլոր բնոյթի գաղթի (մեկնումների եւ վերադարձ/ժամանումների) գե-րակշիռ մասերի ՌԴը բաժին ընկնելը.
  • Այս կամ այն չափով աղքատութեան մակարդակի աճի զսպման, երկրի տնտեսական, նաեւ ընկերային ու քաղաքական համակարգերի կայու-նացման գործօն լինելը:

 

Յետանցումային Գաղթի Քանակական Բնութագրիչները.-

Յետանցումային գաղթի հիմնական որակական յատկանիշների ան-փոփոխութիւնը թոյլ է տալիս, որ սահմանափակուելով 2002–11[22] գաղթի քանակական բնութագրիչներից կարեւորագոյնի՝ գաղթի արտահոսքի ծաւալների նուազման փաստի մատնանշմամբ, միանգամից անցնենք վերջին տարիների գաղթի գործընթացների անտարակոյս աւելի հրատապ ծաւալային եւ կառուցուածքային ցուցանիշների ներկայացմանը:

Պէտք է ասել, որ եթէ չլինէր արտագաղթը, ՀՀ մշտական բնակչութիւնը 2011ի մարդահամարի պահին, աւելանալով միջմարդահամարային 2002–11ի բնակչութեան փաստացի բնական յաւելաճի չափով՝ 110,600 մարդ, պէտք է կազմէր 3,323,600 մարդ (տուեալ բնական աճը+մշտական բնակչութեան թիւն ըստ 2001ի մարդահամարի՝ 3,213,000 մարդ)[23]:

Այն որ, իրականում ըստ 2011ի մարդահամարի, ՀՀ մշտական բնակ-չութեան թուաքանակը կազմելով 3,018,900 մարդ, 304,700 կամ աւելի քան 9%ով պակաս էր, անկասկած նշանակում է, որ բնակչութեան հենց այդ մասն է, որ 2002–11ին գաղթել է ու չի վերադարձել:

Հետեւաբար, 2002–11ի արտահոսքի միջին տարեկան մեծութիւնը կազմելով 30,400 մարդ, աւելի քան 15%ով զիջել է 1995–2001ի տուեալներին (36,000ից 34,500):

 

Սկսելով երեւոյթի զանգուածայնութեան ցուցանիշներից, արձանագ-րենք, որ ըստ ՀՀ գաղթի գործընթացների վերջին՝ 2017ի, նպատակային հետազօտութեան տուեալներին[24], որոշակի աճի արդիւնքում դրանց մա-կարդակները հանգրուանել են բաւական բարձր նշաձողերի վրայ:

Այսպէս, հետազօտութեան ԴՅԺում (2014–17), գաղթած/հանդիսացող անդամով ընտանիքների բաժինը կազմելով 35,1%, գրեթէ 1,5 կէտով գե-րազանցել է 2015ի նման հետազօտութեան նոյն մեծութեանը: Նշենք, որ իրենց անդամների թւում այս ընտանիքների 14,2%ն ունէր միայն ՎԳ ան-դամ/ներ, 19,1%ը՝ միայն ԱԳԳ անդամ/ներ, մնացած 1,8%ը՝ թէ՛ ՎԳ եւ թէ՛ ԱԳԳ անդամներ: Այսինքն, ՀՀ աւելի քան ամէն 5րդ ընտանիքի առնուազն մէկ անդամն ԱԳԳ էր: Յաւելենք, որ գաղթածներ ունեցող ընտանիքների 25%ից աւելին ունէր 2 եւ աւելի գաղթածներ[25]:

Զանգուածայնութեան միւս ցուցանիշը՝ բնակչութեան ներառուածութիւնը, կամ ԴՅԺում գաղթի ուղեւորութիւն կատարածների բաժինն է: Կազմելով գրեթէ 13%, այն գերազանցել է նախորդ տարիների նոյն թուերին (2015՝ 12,2%, 2016՝ 11,3%): Երեւանաբնակների ցուցանիշի կայունացման պայմաններում կատարուած այս տեղաշարժը, աւելացել է բացառապէս մարզային գաղթողների (հիմնականում աշխատանքային) թուի եւ բաժնի աճով[26]:

Նշենք, որ գաղթի զանգուածայնութեան մակարդակի այսօրինակ փո-փոխումն ընդհանուր առմամբ պէտք է գնահատուի որպէս անհանգստաց-նող՝ ոչ միայն ինքնին, այլեւ նախեւառաջ այն պատճառով, որ ուղեկ-ցուելով ՎԳների թուի նուազմամբ, բացառապէս պայմանաւորուած է ԱԳԳների՝ այսինքն մասամբ արդէն մշտապէս արտագաղթածների եւ այս կամ այն մասով էլ չվերադառնալու հաւանականութիւն ունեցող ժամանա-կաւոր արտագաղթածների թուի աճով:

Յաւելենք նաեւ, որ ներքին գործօնները՝ երկրի ընկերատնտեսական վիճակում էական դրական տեղաշարժերի բացակայութիւնը եւն., ըն-դամէնը որոշ չափով պատճառ են հանդիսացել տուեալ՝ հիմնականում արտաքին գործօններով պայմանաւորուած անցումներին:

Վերջիններից գլխաւորը, ամենայն հաւանականութեամբ, հանդիսացել է ԵԱՏՄ անդամ երկրում, ԵԱՏՄ անդամ այլ երկրների քաղաքացիների բնակուելու եւ աշխատանք ունենալու նոր պայմանների գործարկումը ու դրանով պայմանաւորուած հայ գաղթողների՝ մուտքի հիմնական երկիր հանդիսացող ՌԴում, աշխատելու եւ բնակուելու/գտնուելու պայմանների որոշակի չափով բարելաւումը:

Որպէս զանգուածայնութեան ցուցանիշ կարող է ընկալուել նաեւ ԴՀԺում կատարուած գաղթի ուղեւորութիւնների համալիր թիւը: Վերջին տարիներին այն եւս աճել է, ընդ որում աւելի մեծ չափով, քան գաղ-թողների թիւը (աւելի քան 111%ով, կամ 2015՝ 1050,200ից, 1167,200ի): Այ-սինքն փաստօրէն տեղի է ունեցել գաղթի շարժունակութեան ցուցանիշի (ԴՀԺում ուղեւորութիւնների միջին թուի) մեծացում՝ 2012–2015ի 2,86ից, 2014–17ին գրեթէ 3,1ի [27]:

Այս բոլորի առաւել կարեւոր եւ միանշանակ բացասական հետեւանքն էլ որակական երկրորդ յատկանիշի՝ բացասական արտահոսքի, նուազ-ման միտումի դադարն ու աճի միտումի ի յայտ գալն է:

Բացասական արտահոսքը 200211՝ միջին տարեկան 30,400 անձից, բարձրացել է 35,000 անձի՝ ըստ 2015ի հետազօտութեան եւ աւելի քան 44,000 անձի՝ ըստ 2017ի հետազօտութեան գնահատականների[28]:

Աշխատանքային հոսքերի բաժնեմասերը 2014–16ի գաղթի բացասա-կան մնացորդում կազմել են.- եղանակայինը՝ 13,6%, կարճատեւ ոչ-եղա-նակայինը՝ 9,8%, տեւականը՝ 22,8%, ամբողջը՝ 46,2%: Նշենք, որ արտերկ-րում մնացած եղանակային եւ ոչ-եղանակային՝ կարճատեւ գաղթողներն ամենայն հաւանականութեամբ նրանք են, ովքեր արտագաղթած լինելու ընթացքում, այս կամ այն բերումով (ձեռնտու աշխատանքի առաջարկ, ա-մուսնութիւն, մշտական բնակութեան մնալու վճիռ եւն.), ըստ էութեան վե-րածուել են եթէ ոչ մշտական արտագաղթածների, ապա առնուազն տեւա-կան արտագնաների: Ամէն դէպքում, կասկածի տեղիք չի տալիս, որ ար-տագնաների արտերկրում կուտակուելու գործընթացը շարունակւում է:

Սա իր հերթին հիմք է հանդիսանում եզրակացնելու, որ տուեալ հա-մակցութեան մօտակայ տարիների գաղթի վարքագծի առանձնայատկու-թիւնները, գնալով աւելի ու աւելի մեծ չափով են պայմանաւորելու Հա-յաստանի գաղթի հեռանկարները:

Համալիր բացասական մնացորդի 12%ն ձեւաւորել են ընտանեկան, իսկ 1,7%ը՝ կրթական հոսքերը:

Նկատի առնելով որ յետխորհրդային ժամանակում Հայաստանից հարկադիր բնոյթի արտագաղթ չի եղել, 2014–16ին եւս այդ հոսքի գծով եղել է միայն ոչ-մեծ ներհոսք՝ 3400 մարդ: Սրանք անկասկած գործնականում բացառապէս մեր սիրիահայ հայրենակիցներն են:

Այստեղ չի կարելի սակայն չնշել, որ եթէ յաջողուէր հարկ եղած ճշտու-թեամբ չափագրել սիրիահայերի ներհոսքը (ինչը հետազօտողների գնա-հատմամբ՝ որոշ առարկայական պատճառներով չի յաջողուել անել), այս թիւը պէտք է որ աւելի մեծ լինէր:

Ընդհանուր առմամբ, գերազանցապէս աշխատանքային եղանակային արտագնաները՝ թէ՛ մեկնումների եւ թէ՛ վերադարձ/ժամանումների կտրուածքով, շարունակել են մնալ գերակշիռ:

Աշխատանքային արտագնաներից է բաղկացած 201416ին տեղի ունեցած.

  • 588,300 գաղթի մեկնումների 76,4%ը (եղանակայիններ՝ 52,9%, ոչ-ե-ղանակային կարճատեւներ՝ 13,3%, տեւականներ՝ 10,2%).
  • 455,300 գաղթի վերադարձ/ժամանումների 85,2%ը (եղանակայիններ՝ 64,4%, ոչ-եղանակային կարճատեւներ՝ 14,3%, տեւականներ՝ 6,5%):

 

Այս մեկնումների եւ վերադարձ/ժամանումների յաջորդաբար 11,7%ը եւ 11,6%ը եղել են ընտանեկան, 10,8%ը եւ սոսկ 1,5%ն էլ՝ մշտական գաղ-թողները:

Ըստ 2017ի հետազօտութեան տուեալների, նոյնիսկ գաղթի աշխար-հագրութեան ընդլայնման պայմաններում (33 երկրների հետ, 2015ի՝ 22 երկրների դիմաց), ՌԴն շարունակում է մնալ Հայաստանի գաղթի գլխաւոր թիրախը:

Արդարեւ, դէպի ՌԴ էր ուղղուած 2014–17ի բոլոր գաղթի մեկնումների 92,5%ը, այնտեղից էին վերադարձ/ժամանումների՝ 94,1%ը, ՌԴում էր հանգրուանել ԱԳԳների 85,4%ը[29]:

Որպէս ուշագրաւ փաստ մատնանշենք, որ բացառութեամբ Իրանի եւ Սիրիայի, որոնցից եղել էր փոքրածաւալ ներհոսք, միւս բոլոր երկրների հետ գաղթը ընթացել էր արտահոսքով:

Որպէս առաւել քան մտահոգիչ երեւոյթ պէտք է գնահատուի, որ ան-գամ ՀՀ ընտանիքների արտերկրից նիւթական մուտքերի (3/4րդով ար-տագնաների վաստակած գումարներից ձեւաւորուած), համախառն եւ մի-ջին մեծութիւնների նուազման միտումի դադարը եւ նոյնիսկ նշանակալից աճի ի յայտ գալը, ի վիճակի չեն եղել կանխարգելելու գաղթի միջոցաւ աղքատութեան աճի զսպման, բնակչութեան տնտեսական վիճակի բարե-լաւման գործօնի դերի թուլացումը:

Ուշագրաւ է որ հետազօտական տուեալներով, ՀՀ ընտանիքների ար-տերկրից մուտքերի համախառն մեծութիւնը՝ բացառապէս ՌԴ տնտեսա-կան դրութեան 2014ին տեղի ունեցած կտրուկ վատացմամբ եւ ռուբլու գրեթէ կրկնակի արժեզրկման հետեւանքով, 2013ի շուրջ 450 մլն. ԱՄՆ դոլարից[30] նուազել է 2015ին՝ 244,8 մլն.ի, 2016ին` 201,1 մլն.ի: 2017ին այն ոչ միայն չէր նուազել, այլեւ աճելով 16,7%, կազմել էր 234,6 մլն.[31]:

Ասուածի առաւել քան պերճախօս վկայութիւնն է գաղթած ունեցող եւ գաղթած չունեցող ընտանիքների աղքատութեան մակարդակի բնութագ-րիչների շեղուածութեան (յօգուտ առաջինների), նուազման միտման շա-րունակումը:

Արդարեւ, եթէ 2013ին գաղթած ունեցող ընտանիքների շրջանում աղ-քատ ու ծայր աղքատ ընտանիքների գումարային տեսակարար կշիռը կազմելով 33,6%, զիջում էր գաղթած չունեցող ընտանիքների նոյն մե-ծութեանը 14,2%ով, ապա 2015ին՝ արդէն միայն 3,6%ով (յաջորդաբար 41,5% եւ 45,1%), 2017ին՝ ընդամէնը 2,1%ով (յաջորդաբար 39,3% եւ 41,4%):

Այսինքն, գաղթած չունեցող ընտանիքների աղքատութեան մակարդա-կի 2013–17ին 6,4%ով նուազման պայմաններում, գաղթած ունեցողների մօտ այն 5,7%ով աճել էր:

Էլ աւելի տպաւորիչ ու դրանով հանդերձ մտահոգիչ է գաղթած ունեցող ընտանիքների աղքատութեան խորութեան ցուցանիշի (ծայր աղքատների բաժինն աղքատների ընդհանուր թւում), շարժի յետագիծը. 2013ի 22,6%ից՝ աճելով 42,4%ի՝ 2015ին եւ 45,9%ի՝ 2017ին, այն անգամ սկսել է գերազանցել գաղթած չունեցող ընտանիքների մեծութեանը՝ 39,6%[32]:

Հետեւաբար, հիմքեր կան կարծելու, որ գաղթի գործընթացներում՝ նա-խեւառաջ աշխատանքային, ներառուածութիւնը, ներկայումս ոչ միայն ըն-տանիքների նիւթական վիճակի բարելաւման անվերապահ երաշխիք չէ, այլեւ որոշակի իմաստով աղքատացման, ընդ որում՝ առաւելապէս «ծայր» աստիճանի, վտանգ պարունակող վտանգային հանգամանք է:

Արձանագրելով սա, միաժամանակ հարկ է նշել, որ այն չի կարող եւ չպէտք է ընկալուի որպէս տուեալ առումով գաղթի (առաւել եւս աշխա-տանքային), միանշանակ բացասական լինելու փաստարկ, քանզի ապա-հովելով գաղթած ունեցող ընտանիքների համակցութեան նիւթական մուտքերի աւելի քան 35%ն ու դրանով իսկ հանդիսանալով նրանց եկա-մուտների կարեւորագոյն աղբիւրը, այն գործնականում չունի քիչ թէ շատ ընդունելի այլընտրանք[33]:

Աւելին, նկատի ունենալով, որ նախորդ տարիների համեմատ նման ընտանիքների կողմից այդ մուտքերի գումարներն անգամ աւելի յաճա-խակի են ուղղուել այսպէս կոչուած «անխուսափելի/պարտադիր» կարիք-ների յօդուածներին, եւ որ նրանց թւում չափազանց փոքր են մնում այդ գումարներից տնտեսական եւ ընկերային բարգաւաճման համար կա-րեւոր, սակայն «ոչ-պարտադիր» բնոյթ կրող յօդուածներով ծախսեր անող-ների բաժինները, դժուար չէ պատկերացնել, թէ ինչ անմխիթար վիճակում կը յայտնուի նրանց մեծ մասը դրանց բացակայութեան/դադարի դէպքում:

Ըստ 2017ի հետազօտութեան, արտերկրից մուտքեր ունեցած գաղթած ունեցող ընտանիքների համակցութիւնը, դիտարկմանը նախորդած մէկ տարում այդ մուտքերի համախառն գումարի 77,7%ը ծախսել է «անխու-սափելի/պարտադիր» բնոյթ կրող հետեւեալ 4 կարիքների բաւարարման վրայ.- ա) սնունդ/հագուստ՝ 35,1% (տուեալ յօդուածով այդ գումարներից ծախս է արել նրանց 85,2%), բ) հանրային ծառայութիւնների վար-ձեր/ջեռուցում՝ 17,9% (72,1%), գ) պարտքերի/ վարկերի մարում՝ 16,6% (41,8%), դ) առողջապահութիւն՝ 8,1% (34%):

Այսինքն, մնացած բոլոր կարիքների բաւարարման է ուղղուել գումարի ընդամէնը ¼ից էլ պակասը: Այդ գումարի միայն 4,1%ն է ուղղուել կրթա-կան կարիքներին, 3,4%ը՝ կացարանային/կենցաղային պայմանների բա-րելաւմանը, 1,6%ը՝ գործարարական ներդրումներին, 0,1%ը՝ ազատ ժա-մանցին/հանգստին[34]:

Այսպիսով՝ առկայ են բոլոր հիմքերն եզրակացնելու, որ շարունակւում է արտերկրից ստացուող մուտքերի` մնացորդային սկզբունքով տնօրինու-մը: Փաստօրէն, ներկայումս եւս դրանցով հիմնականում գոյատեւման՝ պարզ վերատադրութեան խնդիր է լուծւում: Ինչ վերաբերում է մարդկային եւ տնտեսական/նիւթական դրամագլխի զարգացմանը, ֆիզիկական դրա-մագլխի ընդլայնմանը նպաստելու դրանց ներուժին, ապա այն սահմանա-փակ է:

Ըստ 2017ի հետազօտութեան տուեալների՝ բնակչութեան ընդհանուր թւում ԱԳԳների տեսակարար կշռի – կամ որ նոյնն է արտագաղթի աշ-խուժութեան – նուազումը (որը բնորոշ էր գրեթէ բոլոր ընկերային-ժողո-վրդագրական խմբերին), ոչ միայն դադարել է, այլեւ փոխուել է այնպիսի աճի (2016ի ընդհանուր առմամբ 5,1%ից՝ 6,7%ի), որ անգամ մօտ 1%ով գերազանցուել է 2015ի բաւական բարձր մակարդակը:

Այս անցումը սակայն չի ուղեկցուել առանձին ընկերային-ժողովրդագ-րական խմբերի արտագաղթի աշխուժութեան շեղուածութիւնների բնոյթի եւ սահմանանիշների քիչ թէ շատ նշանակալից փոփոխմամբ: Տուեալ ցու-ցանիշի մեծութեամբ շարունակում են միջինին զիջել կանայք, երեւա-նաբնակները, 0–17  ու 63 եւ աւել տարեկանները, տարրական եւ ցածր կրթամակարդակ ունեցողները, աշխատող-ինքնազբաղուածներից զատ ընկերատնտեսական կարգավիճակի միւս բոլոր խմբերը, պետական ոլորտի վարձու աշխատողները եւ գիւղատնտեսական ինքնազբաղուած-ները, գիւղատնտեսութիւն, պետական կառավարում, կրթութիւն/գիտու-թիւն եւ առողջապահութիւն ոլորտներում զբաղուածները, զինուորական-ները, նուազագոյն՝ ամսական մինչեւ 50,000 եւ 50–100,000 դրամ, աշ-խատավարձ ունեցողները (0,1-4,3%):

Արտագաղթի աշխուժութիւնը միջինից բարձր է տղամարդկանց (11,5%), ՄՈՒ ընտանիքների անդամների (16,7%), 25–44  տարեկանների (11,8%), եւ 45–54 տարեկանների (9,6%), միջնակարգ կրթամակարդակ ունեցողների (9,5%), աշխատող-ինքնազբաղուածների (14,9%), առանց վարձատրման աշխատողների (19,1%), արդիւնաբերութիւն, առեւտուր/նո-րոգում եւ այլ ծառայութիւններ ոլորտներում զբաղուածների (11,4-12,7%), գրասենեակային ծառայողների (9,9%), որակաւորուած ոչ-գիւղատնտեսա-կան բանուորների (18,4%) շրջանում:

Առաւել քան յատկանշական է, որ ցուցանիշի բարձրանիշային մեծու-թիւնները մասնաւոր ոլորտի վարձու աշխատողների (28,3%), շինարա-րութիւնում զբաղուածների (67,8%), 200–300000  (43,9%), եւ 300,000 եւ աւել (68,5%), դրամ ամսական աշխատավարձ ունեցողների մօտ են[35]:

Ի տարբերութիւն արտագաղթի աշխուժութեանը, ինչպէս ընդհանուր առմամբ, այնպէս էլ ընկերային-ժողովրդագրական խմբերի մեծ մասի մօտ, շարունակուել է արտագաղթի ներուժի նուազման միտումը, սակայն արդէն աւելի մեղմօրէն:

Այս դիտարկմանը յաջորդող 12 ամիսներին գաղթի ծրագրողների բաժինը նուազել է 2015ի՝ 7,2%ից 4,8%ի՝ 2016ին եւ 4,3%ի՝ 2017ին: Տուեալ առումով բացառութիւն են կազմել միայն գաղթած ունեցող ընտանիքների անդամները եւ գիւղաբնակները: Նրանց մօտ, 2016ի համեմատ, հաւա-նական արտագաղթողների բաժիններն աւելացել են (յաջորդաբար 7,6%ից 7,8%ի եւ 3,3%ից 4,8%ի): Սա կարող է բացատրուել, երեւի թէ, միայն նրանով, որ արտագաղթ էր ծրագրում նրանցում զգալի տեսակարար կշիռ կազմող բազմակի արտագնաների այն մասը, որը 2017ին այս կամ այն պատճառով ձեռնպահ էր մնացել մեկնելուց[36]:

Բնակչութեան առանձին խմբերի արտագաղթի ներուժը կամ հաւա-նական արտագաղթի աշխուժութիւնը եւս մնում է տարբերակուած, սա-կայն անհամեմատ պակաս չափով: Այս առնչութեամբ կարեւոր է մատ-նանշել հետեւեալը.-

  • Մտահոգիչ է բարձրագոյն կրթութիւն ունեցողների բաւական բարձր արտագաղթելու ներուժի պահպանումը: Նրանց գաղթելու ծրագրերի նոյնիսկ ոչ-լրիւ իրականացումը, եթէ անգամ չի բերի «ուղեղների ար-տահոսքի» վերայառնմանը, ապա լուրջ խնդիրներ կ’առաջացնի երկ-րում բարձր որակաւորում պահանջող աշխատատեղերի համալրման գործում:
  • Չնայած նախորդ տարուայ համեմատ աշխատող/ինքնազբաղուած խմբի կազմում արտերկրում գտնուողների բաժնի զգալի աւելացմանը (գրեթէ 15%, նախորդ տարուայ մօտ 11%ի դիմաց), նրա արտագաղթելու ներուժն էապէս չի պակասել (2016ի 4,3%ից՝ 3,5%ի), ինչը նշանակում է, որ ՀՀում աշխատանք ունենալը, ընդհանուր առմամբ, դեռեւս մնում է արտագաղթելու մտադրութիւնից զերծ մնալու ոչ-բաւարար ազդեցիկ գործօն:
  • Որպէս մտահոգիչ պէտք է գնահատուի նաեւ գործատուների եւ գիւղա-տնտեսական ինքնազբաղուածների միջինից բարձր արտագաղթելու ներուժ ունենալու հանգամանքը.
  • Եթէ արտագաղթելու փաստացի աշխուժութեան մակարդակն ուղիղ համեմատական է արտերկրային աշխատանքային վաստակի մեծու-թեանը, ապա արտագաղթելու ներուժը՝ հակադարձ համեմատական է հայաստանեան աշխատանքի վաստակի մեծութեանը: Դա է վկայում այն, որ ամենաբարձր՝ ամսեկան 300 եւ աւելի հազար ՀՀ դրամ, վաս-տակների 68,5%ը բաժին է ընկնում արտերկրում աշխատողներին, եւ, որ ՀՀում նման վաստակ ունեցողների մօտ գրեթէ չկան արտագաղթել ծրագրողներ:

Վկայելով ՀՀում մանր ու միջին ձեռներէցական գործունէութեան պայ-մանների ոչ-այնքան բարենպաստ մնալու մասին՝ սա վերահաստատում է, որ այժմէական է մնում դեռեւս 2013ի հետազօտութեան արդիւնքների հի-ման վրայ արուած եզրայանգումը, թէ՝ «մասնաւոր ձեռներէցին արտագաղթելու դրդող գործօնների գիտական հետազօտումը, վերլուծումը եւ գնահատումը, դրանց ազդեցութեան նուազեցման ներուժ պարունակող միջոցառումների մշակումը եւ գործարկումը ներկայումս խիստ կարեւոր պետական խնդիրներ են»[37]:

Արտագաղթել ծրագրողների մեկնումի հաւանական գործօն լինելու էին.- 1) աշխատանքային նպատակները (աւելի քան 50%ինը), 2) ընտա-նեկան նպատակները (գրեթէ 30%ինը): Ի սկզբանէ մշտական բնակութիւն հաստատելուն էր միտուած նրանց 13,1%ը:

Յատկանշական է, որ տղամարդկանց եւ կանանց մօտ այս յարա-բերակցութիւնները մեծապէս տարբեր են: Նոյն յաջորդականութեամբ. տղամարդիկ՝ 65,5%, 20,2% եւ 12,2%, կանայք՝ 31,5%, 28,9% եւ 27,6%[38]:

Ծրագրուող գաղթի կայացման բաւական բարձր հաւանականութեան օգտին է վկայում այն, որ արդէն դիտարկման պահին հաւանական ար-տագաղթողների գրեթէ բոլոր ընկերային-ժողովրդագրական եւ վարչա-տարածքային խմբերի ներկայացուցիչների զգալի մասը (ամբողջի, տղա-մարդկանց, կանանց եւ այլ քաղաքաբնակների աւելի, քան ¼րդները, ՄՎ ընտանիքների անդամների եւ երեւանաբնակների անգամ գրեթէ եւ աւելի քան 1/3րդները) գաղթի նպատակով ուղեւորութեան առնչութեամբ որո-շակի քայլեր (տոմսի գնում, աշխատանքի եւ կամ կացարանի մասին պայ-մանաւորուածութիւն եւն.) արդէն ձեռնարկել էր:

Արտագաղթել ծրագրողների գրեթէ կէսը դրա իրականացման գործում կա՛մ արդէն ունէր եւ/կա՛մ ակնկալում է առնուազն որեւէ մէկ հարցում ունենալ աջակցութիւն: Առաւել մեծ էին «աշխատանքի» եւ «կացարանի» հարցերում աջակցութիւն/օգնութիւն ստացածների/ակնկալողների բաժին-ները: Օգնութեան մեծ մասը տրամադրուել/տրամադրուելու էր արտերկ-րեայ ընկերային ցանցերից:

Արտագաղթել ծրագրողների գերակշիռ մասի (85,3%) նշանակէտ երկիրը ՌԴն էր: Հաւանական արտագաղթողների աշխարհագրական են-թահոսքերում վերադարձի առաւելագոյն եւ նուազագոյն հաւանականու-թիւն ունեցողների յարաբերակցութիւնները տարբերակուած էին. ՌԴ՝ յա-ջորդաբար 58,7% եւ 41,3%, եւրոպական երկրներ՝ 36,5% եւ 63,5%, Հիւ-սիսային Ամերիկա՝ 11,8% եւ 88,2%, այլ երկրներ՝ 49% եւ 51%:

Հաւանական արտագաղթողների հաւաքական կարծիքը չգաղթելու բաւարար պայման էր համարում 2017ի Յուլիսի 1ի դրութեամբ ՀՀ միջին ամսական աշխատավարձի անուանական (մօտ 190,700 ՀՀ դրամ[39]) եւ մաքուր (132,500 ՀՀ դրամ) մեծութիւններից մօտ 1,9 եւ գրեթէ 2,7 անգամ աւել՝ 354,100 ՀՀ դրամի (ներկայ հաշուարկով մօտ 735 ԱՄՆ դոլար), ամսական մաքուր եկամուտ ունենալը:

Հաւանական գաղթողների եւ ԱԳԳների ըստ առանձին ընկերային-ժո-ղովրդագրական յատկանիշների բաշխման համամասնութիւնների շե-ղումների բնոյթը եւ խորութիւնը, որոշակի հիմքեր է տալիս չբացառելու մօտակայ տարիների ընթացքում գաղթի գործընթացների քանակական բնութագրիչների այս կամ այն չափով նշանակալից փոփոխութիւնների հնարաւորութիւնը:

Ընկերաժողովրդագրական խմբերից հաւանական գաղթողներն ու ԱԳԳները (տուեալ յաջորդականութեամբ)[40] ունեն հետեւեալ պատկերը.-

  • Տղամարդիկ՝ 56,3% եւ 84,3%.
  • Կանայք՝ 43,5% եւ 15,7%.
  • Աշխատանքային տարիքի անձինք՝ 70% եւ 91,7%.
  • Բարձրագոյն եւ աւել կրթամակարդակ ունեցողներ՝ 27,3% եւ 20%.
  • Աշխատանք/ինքնազբաղուածութիւն ունեցողներ՝ 29,4% եւ 81%.
  • Աշխատանք/ինքնազբաղուածութիւն չունեցողներ՝ 27,8% եւ 8,3%:

Հետազօտական տուեալների վկայութեամբ, աշխատանքային/տնտե-սական պատճառների համալիրի արտագաղթի դրդող վճռորոշ գործօն լինելու յատկանիշը պահպանուել է: Սակայն, դրա բաղադրամասերը կազ-մող բուն աշխատանքային պատճառների (աշխատանք չգտնելը/չունենա-լը եւ աշխատանքային վատ պայմանները) ազդեցիկութեան աստիճանի նուազման եւ առաւելապէս տնտեսական բնոյթի պատճառների (աւելի լաւ/ բարձր վարձատրութեամբ աշխատանքը եւ ընտանիքի համար գումար վաստակելը) ազդեցիկութեան աստիճանի աճի բերումով, առաջինները, երկրորդներին են զիջել արտագաղթի դրդող առաւել նշանակալից պատ-ճառի դերը:

Սա նշանակում է, որ եթէ ներկայումս ՀՀում աշխատանքի խնդիրը ոչ-մեծ չափով մեղմացել է (կարելի է կարծել ոչ-այնքան աշխատատեղերի ա-ռաջարկի աւելացման, որքան նոյնինքն զանգուածային արտագնացու-թեան բերումով պահանջարկի նուազման բերումով), ապա աշխատան-քային վաստակների, բնակչութեան եկամուտների հիմնահարցը՝ հակա-ռակը սրուել է:

Արտագաղթածների պատճառների նշանակալիութիւնը, որպէս կանոն այս կամ այն չափով աւելի փոքր է, քան աշխատանքային/տնտեսական-ներինը, ընդ որում տարբեր ընկերա-ժողովրդագրական համակցութիւն-ների մօտ դրանց շեղուածութիւնների խորութիւնն ուղիղ համեմատական է արտագնաների եւ հակադարձ համեմատական՝ կանանց մասնաբա-ժինների մեծութիւններին:

Եթէ արտագնաների առաւել բարձր եւ կանանց առաւել ցածր մասնա-բաժիններ ունեցող ԱԳԳների ամբողջ համակցութեան դէպքում արտա-գաղթի ընտանեկան եւ բարոյահոգեբանական պատճառների համալիր-ները նշանակալիութեամբ զիջել են աշխատանքային/տնտեսական հա-մալիր պատճառին՝ համապատասխանաբար՝ 12,1 եւ 27 անգամով, ապա արտագնաների է՛լ աւելի բարձր մասնաբաժին ունեցող տղամարդ ԱԳԳների դէպքում՝ 36,2 եւ 33,6 անգամով, արտագնաների սահմանափակ մասնաբաժին ունեցող կին ԱԳԳների դէպքում՝ արդէն միայն 1,2 եւ 6,5 անգամով:

Յատկանշական է, որ այս օրինաչափութիւնը՝ արտագնաների զգալիօ-րէն ցածր ու կանանց էապէս բարձր մասնաբաժինների բերումով ընդ-գծուած կերպով եւ կանանց մօտ ընտանեկան պատճառներով մեկնում ծրագրողների գերբարձր մասնաբաժնով (52%՝ աշխատանքային/տնտե-սական պատճառներով մեկնում ծրագրողների միայն 49,7%ի դիմաց), պայմանաւորուած մէկ բացառութեամբ, բնորոշ է նաեւ հաւանական գաղ-թականների համակցութեանը (նոյն յաջորդականութեամբ 2,1 եւ 5,8, 4 եւ 7,7, 0,9 եւ 3,6 անգամներ)[41]:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Որպէս ամփոփում կարելի է արձանագրել, որ ՀՀ մերօրեայ գաղթը գրեթէ բոլոր առումներով լինելով այս կամ այն չափով անբարենպաստ, ընդհանուր առմամբ պէտք է գնահատուի որպէս խիստ խնդրայարոյց՝ եթէ չասենք ճգնաժամային:

Նման գնահատականի հիմնաւորուածութեան լրացուցիչ փաստարկ է հանդիսանում այն, որ արմատական համակարգային բարեփոխումների բացակայութեան պայմաններում մօտակայ տարիներին դրանում կա-տարուող տեղաշարժերը անխուսափելիօրէն կ’ունենան հետեւեալ՝ անվե-րապահօրէն անցանկալի, ուղղուածութիւնը.-

  • Գաղթած չունեցող ընտանիքների անդամների խմբաքանակների շա-րունակաբար գաղթելու գործընթացներում ներքաշուելու բերումով (սկզբնապէս հիմնականում որպէս ժամանակաւոր արտագնաներ), աշ-խատանքային գաղթական հոսքերի ծաւալների առնուազն չնուազում.
  • ԱԳԳների շրջանում` առաւելապէս աշխատանքային տեւականների թուից, մշտական բնակութեան մնալու եւ ընտանիքի արտերկիր տեղա-փոխման վճիռ կայացնողների բաժինների հետեւողական աւելացման բերումով անվերադարձ հոսքի աճի շարունակում:

Ակնյայտ է, որ նման հեռանկարը կը նշանակի Հայաստանի Հանրա-պետութեան արդէն իսկ մեծապէս տկարացած (այդ թւում զգալի չափով նաեւ յետխորհրդային արտաքին գաղթի գործընթացների արդիւնքում), ժողովրդագրական, քաղաքական, ընկերային եւ տնտեսական ներուժի նուազման շարունակում, դրանից բխող՝ որպէս կանոն միանշանակ բա-ցասական, երկրորդային հետեւանքների համալիրով հանդերձ:

 

Յապաւումների ցանկ

ԱԳԳ

Արտերկրում գտնուող գաղթական

ԱՊՀ

Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն

ԱՄԿ

Աշխատանքի միջազգային կազմակերպութիւն

ԴՅԺ

Դիտարկման յետահայեաց ժամանակահատուած

ԵԱՏՄ

Եւրասիական տնտեսական միութիւն

ԵՄ

Եւրամիութիւն

ԽՍՀՄ

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութիւն

ՀԽՍՀ

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն

ՀՀ

Հայաստանի Հանրապետութիւն

ՀՀ ԱՎԾ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութիւն

ՄԱԿ

Միաւորուած ազգերի կազմակերպութիւն

ԳՄԿ

Գաղթականութեան միջազգային կազմակերպութիւն

ՌԴ

Ռուսաստանի Դաշնութիւն

ՎԱ

Վերադարձած արտագաղթած

 

ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

[1] ԽՍՀՄ հանրապետութիւնների միջեւ մեկնում/ժամանումներ:

[2] Արտասահմանեան երկրներ/ից մեկնում/ժամանումներ:

[3] Այսուհետ՝ արտագնաներ:

[4] Л.М. Гомкцян, “Закономерности миграции населения в Армянской ССР (Cтатистическо-эконо-Mически Aнализ)” (Լ.Մ. Գոմկցեան, «Բնակչութեան գաղ-թի օրինաչափութիւնները ՀՍՍՀում. վիճակագրատնտեսական վերլուծութիւն») աւարտաճար տնտեսական գիտութիւններու թեկնածութեան, Մոսկուա, 1978:

[5] https://osce.mfa.am/hy/overview-OSCE/ :

[6] Ц.А. Карапетян, Р.Л. Овсепян, “Региональные Oсобенности Cоциально-демографического Pазвития Армянской ССР” (Ց.Ա.Կարապետեան եւ Ռ.Լ. Յով-սէփեան, «ՀԽՍՀ ընկերատնտեսական, ժովրդագրական, տեղական օրինաչա-փութիւնների զարգացումը»), Երեւան, «Հայաստան», 1986, էջ 216:

[7] Հայկական ԽՍՀ Արտաքին Միգրացիայի Համալիր Հետազօտութիւն, ՀԽՍՀ Աշ-խատանքի եւ Զբաղուածութեան Պետական Կոմիտէ, ՀԽՍՀ Պետպլանի ՏՊԳՀԻ, Երեւան, 1985:

[8] Ասուածը վերաբերում է բացառապէս կամաւոր, այլ ոչ-հարկադիր գաղթին:

[9] Ս. Կարապետեան, Ն. Շահնազարեան, Ռ. Եգանեան, Հայաստանի Բնակչութեան Միգրացիան Ետխորհրդային Շրջանում, UNFPA, Անկախ Հետազօտական Խումբ, Երեւան, 1996:

[10] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 29:

[11] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 37:

[12] Р. Еганян, Л. Давтян, Оценка Bнешней Mиграционной Cитуации в Республике Армения. Сборник Mатериалов Международного Cеминара “Демография Армении на Cтыке тысячелетий” Дилижанские чтения 2000 (Ռ. Եգանեան եւ Լ. Դաւթեան, «Արտագաղթի իրավիճակի գնահատումը ՀՀում. միջազգային սեմինարի նիւթերի ժողովածու՝ «Հայաստանի ժողովրդագրութիւնը» հազարամեակի եզրին, դիլիջանեան ընթերցումներ 2000»), UNFPA, Երեւան, 2001, էջ 30-37:

[13] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 38:

[14] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 39:

[15] Առաջ անցնելով նշենք, որ նախ եւ առաջ Հայաստանի սահմանափակ հնարա-ւորութիւնների պատճառով այս ներհոսքի մեծ մասն այդպէս էլ պաշտօնապէս ընդունուած կարգով վիճակագրական հաշուառման չկանգնելով, արդէն մեկնել է կամ պատրաստւում է/մտադիր է մեկնել արտերկիր:

[16] Որպէս «ընկերակենցաղային» գաղթողներ են բնորոշուած նրանք, ովքեր ար-տերկրում (գլխաւորապէս ՌԴում), ունենալով ընկերային կարողութիւն /ցանցեր ժամանակաւոր հեռացել էին երկրից արտառոց ընկերակենցաղային պայմաննե-րի (հովհարային անջատումներ, փոխադրամիջոցների տապալում եւն.) իրավի-ճակի կարգաւորմանն արտերկրում սպասելու մտադրութեամբ:

[17] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 39-40:

[18] Կարապետեան, Շահնազարեան, Եգանեան:

[19] Ըստ նախորդ աղբիւրի տուեալների, միջին մասնագիտական եւ բարձրագոյն կրթութիւն ունէին այս փուլի գաղթականների 46,4%ը, միջին կրթութիւն՝ միայն 37,9%ի դիմաց:

[20] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 40:

[21] Հայաստանի Հանրապետութեան 19911998թթ. Արտաքին Միգրացիայի Գործընթացի Ուսումնասիրութիւն, ՀՀ ՎՆ, TACIS, Եւրօստատ, «Լուսաբաց-04», Երեւան, 1999:

[22] Հայաստանի այդ տարիների արտագաղթի մասին պատկերացում են տալիս հե-տեւեալ աղբիւրները.- https://www.armstat.am/file/article/rep_migr_08a.pdf , https://employment.am/up/attach/attach_arm10.pdf , https://rau.am/uploads/blocks/3/31/3115/files/Migration_Project_Report_final.pdf :

[23] https://www.armstat.am/file/article/demog_2017_2.pdf :

[24] https://science.rau.am/rus/8/3592, 2017 :

[25] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, գծապատկեր 3.1.2 :

[26] https://science.rau.am/rus/8/3592, 2017, բաժին 3.2 :

[27] https://science.rau.am/rus/8/3592, 2017, աղիւսակ 3.2.3 :

[28] Նշենք, որ եթէ տուեալ աճը լինէր պակաս-նշանակալից, ապա այս առումով տեղ գտած երկրորդ տեղաշարժը՝ գաղթի բացասական մնացորդի կառուցուածքում մշտական հոսքի բաժնեմասի նուազումը (2002–13՝ մօտ 50%ից, 2014–16ին՝ 42,6%ի), կարելի կը լինէր գնահատել, որպէս դրական երեւոյթ:

[29] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, աղյուսակ 3.2.4 :

[30] https://rau.am/uploads/blocks/3/31/3115/files/Migration_Project_Report_final.pdf, բաժին 3.5:

[31] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, գծապատկեր 3.3.11 :

[32] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, աղիւսակ 3.3.1 :

[33] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.3 :

[34] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, աղիւսակներ 3.3:5 եւ 3.3.6 :

[35] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.4 :

[36] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.4 :

[37]https://rau.am/uploads/blocks/3/31/3115/files/Migration_Project_Report_final.pdf, 3.6, էջ 66:

[38] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, գծապատկեր 3.4.9 :

[39] https://168.am/2017/08/01/825972.html :

[40] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.4 եւ 5.1 :

[41] Հաշուարկուած է https://science.rau.am/rus/8/3592 , 2017ի, աղիւսակներ 3.4.1 եւ 5.2.2ի տուեալների հիման վրայ:

[1] ԽՍՀՄ հանրապետութիւնների միջեւ մեկնում/ժամանումներ:

[1] Արտասահմանեան երկրներ/ից մեկնում/ժամանումներ:

[1] Այսուհետ՝ արտագնաներ:

[1] Л.М. Гомкцян, “Закономерности миграции населения в Армянской ССР (Cтатистическо-эконо-Mически Aнализ)” (Լ.Մ. Գոմկցեան, «Բնակչութեան գաղ-թի օրինաչափութիւնները ՀՍՍՀում. վիճակագրատնտեսական վերլուծութիւն») աւարտաճար տնտեսական գիտութիւններու թեկնածութեան, Մոսկուա, 1978:

[1] https://osce.mfa.am/hy/overview-OSCE/ :

[1] Ц.А. Карапетян, Р.Л. Овсепян, “Региональные Oсобенности Cоциально-демографического Pазвития Армянской ССР” (Ց.Ա.Կարապետեան եւ Ռ.Լ. Յով-սէփեան, «ՀԽՍՀ ընկերատնտեսական, ժովրդագրական, տեղական օրինաչա-փութիւնների զարգացումը»), Երեւան, «Հայաստան», 1986, էջ 216:

[1] Հայկական ԽՍՀ Արտաքին Միգրացիայի Համալիր Հետազօտութիւն, ՀԽՍՀ Աշ-խատանքի եւ Զբաղուածութեան Պետական Կոմիտէ, ՀԽՍՀ Պետպլանի ՏՊԳՀԻ, Երեւան, 1985:

[1] Ասուածը վերաբերում է բացառապէս կամաւոր, այլ ոչ-հարկադիր գաղթին:

[1] Ս. Կարապետեան, Ն. Շահնազարեան, Ռ. Եգանեան, Հայաստանի Բնակչութեան Միգրացիան Ետխորհրդային Շրջանում, UNFPA, Անկախ Հետազօտական Խումբ, Երեւան, 1996:

[1] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 29:

[1] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 37:

[1] Р. Еганян, Л. Давтян, Оценка Bнешней Mиграционной Cитуации в Республике Армения. Сборник Mатериалов Международного Cеминара “Демография Армении на Cтыке тысячелетий” Дилижанские чтения 2000 (Ռ. Եգանեան եւ Լ. Դաւթեան, «Արտագաղթի իրավիճակի գնահատումը ՀՀում. միջազգային սեմինարի նիւթերի ժողովածու՝ «Հայաստանի ժողովրդագրութիւնը» հազարամեակի եզրին, դիլիջանեան ընթերցումներ 2000»), UNFPA, Երեւան, 2001, էջ 30-37:

[1] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 38:

[1] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 39:

[1] Առաջ անցնելով նշենք, որ նախ եւ առաջ Հայաստանի սահմանափակ հնարա-ւորութիւնների պատճառով այս ներհոսքի մեծ մասն այդպէս էլ պաշտօնապէս ընդունուած կարգով վիճակագրական հաշուառման չկանգնելով, արդէն մեկնել է կամ պատրաստւում է/մտադիր է մեկնել արտերկիր:

[1] Որպէս «ընկերակենցաղային» գաղթողներ են բնորոշուած նրանք, ովքեր ար-տերկրում (գլխաւորապէս ՌԴում), ունենալով ընկերային կարողութիւն /ցանցեր ժամանակաւոր հեռացել էին երկրից արտառոց ընկերակենցաղային պայմաննե-րի (հովհարային անջատումներ, փոխադրամիջոցների տապալում եւն.) իրավի-ճակի կարգաւորմանն արտերկրում սպասելու մտադրութեամբ:

[1] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 39-40:

[1] Կարապետեան, Շահնազարեան, Եգանեան:

[1] Ըստ նախորդ աղբիւրի տուեալների, միջին մասնագիտական եւ բարձրագոյն կրթութիւն ունէին այս փուլի գաղթականների 46,4%ը, միջին կրթութիւն՝ միայն 37,9%ի դիմաց:

[1] https://hdr.undp.org/en/content/migration-and-human-development, էջ 40:

[1] Հայաստանի Հանրապետութեան 19911998թթ. Արտաքին Միգրացիայի Գործընթացի Ուսումնասիրութիւն, ՀՀ ՎՆ, TACIS, Եւրօստատ, «Լուսաբաց-04», Երեւան, 1999:

[1] Հայաստանի այդ տարիների արտագաղթի մասին պատկերացում են տալիս հե-տեւեալ աղբիւրները.- https://www.armstat.am/file/article/rep_migr_08a.pdf , https://employment.am/up/attach/attach_arm10.pdf , https://rau.am/uploads/blocks/3/31/3115/files/Migration_Project_Report_final.pdf :

[1] https://www.armstat.am/file/article/demog_2017_2.pdf :

[1] https://science.rau.am/rus/8/3592, 2017 :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, գծապատկեր 3.1.2 :

[1] https://science.rau.am/rus/8/3592, 2017, բաժին 3.2 :

[1] https://science.rau.am/rus/8/3592, 2017, աղիւսակ 3.2.3 :

[1] Նշենք, որ եթէ տուեալ աճը լինէր պակաս-նշանակալից, ապա այս առումով տեղ գտած երկրորդ տեղաշարժը՝ գաղթի բացասական մնացորդի կառուցուածքում մշտական հոսքի բաժնեմասի նուազումը (2002–13՝ մօտ 50%ից, 2014–16ին՝ 42,6%ի), կարելի կը լինէր գնահատել, որպէս դրական երեւոյթ:

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, աղյուսակ 3.2.4 :

[1] https://rau.am/uploads/blocks/3/31/3115/files/Migration_Project_Report_final.pdf, բաժին 3.5:

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, գծապատկեր 3.3.11 :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, աղիւսակ 3.3.1 :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.3 :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, աղիւսակներ 3.3:5 եւ 3.3.6 :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.4 :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.4 :

[1]https://rau.am/uploads/blocks/3/31/3115/files/Migration_Project_Report_final.pdf, 3.6, էջ 66:

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, գծապատկեր 3.4.9 :

[1] https://168.am/2017/08/01/825972.html :

[1] https://science.rau.am/rus/8/3592 , 2017, 3.4 եւ 5.1 :

[1] Հաշուարկուած է https://science.rau.am/rus/8/3592 , 2017ի, աղիւսակներ 3.4.1 եւ 5.2.2ի տուեալների հիման վրայ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին