Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Հայաստանի կառավարությունը շարունակում է գազի գնի վերաբերյալ բանակցությունները

Ներքին սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնելու համար ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բանակցություններն ընթացքի մեջ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել եմ՝ հենց նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք»,-ասաց Ավինյանը:

Նա շեշտեց՝ գործընթացը շարունակական է և աշխատատար:

«Գազպրոմ» ընկերությունը 2019 թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին