Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին

Հայաստանի Հարապետության  նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը:

Նրանք նախագահին են նվիրել մատենաշարի առաջին՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» երկհատոր գիրքը: Հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, 1915 թ․Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

Հեղինակները նշել են, որ գրքերը նախատեսված են ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, չեն վաճառվում և տրվում են գրադարաններին ու բուհերին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին