Շաբաթ, 08. 02. 2025

spot_img

ՀՀ վարչապետը «Ինդեքս Վենչուրս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում գործունեություն ծավալելու ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը՝ գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից, «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նինա Աչաջյանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և տեղական ընկերությունների հետ համագործակցության, ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ առկա նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի վենչուրային հիմնադրամի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացվում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին