Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Զոհրաբ Մնացականյանը կարևոր քաղաքական ազդակ է համարում ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան շատ կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ Հարավային Կովկասում նվազագույնի է հասցվել ԵԱՀԿ ներկայացվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Վերջին երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան: Սա կարևոր քաղաքական ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշնային առաքելությունները, և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը: Հատկանշական է նաև, որ սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է Հայաստան մեր երկրում տեղի ունեցած թավշյա, ժողովրդական հեղափոխությունից և 2018թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք արժանացան միջազգային հանրության, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամենաբարձր գնահատականին»,- ասաց Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել միջազգային գործընկերների հետ փոխշահավետ համագործակցությանը:

«Մենք հանձնառու ենք շարունակել փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Հայաստանը պատրաստակամ է համագործակցել ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ բոլոր հարթություններում կազմակերպության օրակարգի հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ»,- նշեց Մնացականյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին