Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

ՀՀ նախագահն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան կարևորել են միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակում:

Ջեյմս Ապաթուրայն իր հերթին նշել է, որ Հայաստանը դաշինքի կայուն և վստահելի գործընկերն է:

Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին