Կիրակի, 09. 02. 2025

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում Է ունեցել ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել էլեկտրոնային կառավարմանը, թվային օրակարգի մշակմանն ու իրականացմանը, թվային հանրային ծառայություններին ու անհրաժեշտ կարգավորումներին վերաբերող հարցերի շուրջ, կարևորել թվային հմտությունների զարգացմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը առաջնահերթ է համարում նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները. «Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ապագան թվային է, առավել ևս, որ թվային շուկայում նորարակական գաղափարները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն վերածվելու գործի»:

Ներկայացնելով ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը՝ ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարը նշել է, որ ակնկալում են այս ոլորտում ավելի խորը համագործակցություն Հայաստանի հետ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին