Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Նոր Հայաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԵՄ-ի հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ. ՀՀ վարչապետ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը  Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ անդրադարձել են Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք ՀՀ վարչապետի խոսքով, միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվեցին որպես եվրոպական լավագույն փորձին լիովին համապատասխան:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության ժամանակ ընդգծեց, որ 
Հայաստանում այդ ընտրությունների նկատմամբ աննախադեպ հասարակական վստահություն կար:

«Այս համատեքստում մենք նաև բարձր ենք գնահատում ընտրական գործընթացների հաջող կազմակերպման ուղղությամբ Եվրամիության աջակցությունը:

Անշուշտ, մեր երկրում տեղի ունեցած այդ դինամիկ քաղաքական փոփոխությունները, ինչպես նաև մեր ժողովրդավարական ընտրություններն էլ ավելի մոտեցրին Հայաստանն ու Եվրամիությունը՝ ընդհանուր արժեքների շուրջ մեր նվիրվածության տեսանկյունից: Ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլևս վտանգված չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Նոր Հայաստանը պատրաստ է շարունակական ջանքեր գործադրել, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ առաջարկել՝ Եվրոպական միության եւ նրա անդամ պետությունների հետ համագործակցությունը հարստացնելու ուղղությամբ:
«Ուրախ եմ, որ մեր եվրոպացի բարեկամներն ու գործընկերներն ունեն նման մոտեցում և տեսլական մեր երկկողմ օրակարգի նկատմամբ»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին