Երեքշաբթի, 18. 02. 2025

spot_img

ՀՀ վարչապետը Բելգիայի հայազգի գործարարների հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացման հարցեր

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին` մարտի 4-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի,  բեռնափոխադրումների ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելի «Վիլլա Ամպեն» արևելքի և արևմուտքի մշակույթների և երկխոսության կենտրոնում:

Աշխատանքային ընթրիքի շրջանակում քննարկվել են հայ-բելգիական գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը ներկայացրել է տնտեսական արմատական բարեփոխումների ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման, ներդրումների ներգրավման, կարգավորումների դյուրացման, օրենսդրական դաշտի բարելավման, հակակոռուպցիոն պայքարի շրջանակում տարվող աշխատանքները:  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել երկկողմ տնտեսական համագործակցությունը և համատեղ ծրագրեր իրականացնել:

***

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցում էին Բելգիայի հայազգի գործարարներ` Բողոսյան հիմնադրամի նախագահ Ժան Բողոսյանը, Ռալֆ Բողոսյանը, Շահե Արսլանյանը,ՎիգենԱրսլանյանը, Սահակ Արսլանյանը, Կարեն Արսլանյանը, Անդրե Գումուշյանը,   ՖիլիպԲարսամյանը, Անտոն Ակկայանը,   Համբիկ ԻպլեկչյանըԱնրի ԻպլեկչյանըՄարգարԳրիգորյանը, Յանիկ Քալանթարյանը, Գրիգուար Ժախյանը, Ալբերտ Կարազիվանը, Բելգիահայկական առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Վալերի Սաֆարյանը, ՀԲԸՄ Բելգիայի գրասենյակի տնօրեն, Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Նիկոլա Դավիդյանը, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Բելգիայի հայերի համագումարի նախագահ Միշել Մահմուրյանը, Բելգիայի հայ առաքելական եկեղեցու հայոց հոգևոր հովիվՀայր Զատիկ Ավետիքյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին