Կիրակի, 16. 02. 2025

spot_img

Չինական հոլդինգը ցանկանում է մասնակցել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցմանը՝ վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավումով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Սին Մենը ներկայացրել է հոլդինգի գործունեությունը ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում հետաքրքրության ոլորտները:

Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում:

Սին Մենն ասել է, որ, հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում՝ լեռնային տեղանքում և սեյսմիկ գոտիներում թունելներ և կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաև պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային և դրամաշնորհային միջոցներ ներգրավել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին